Միջազգային շուկաներում դոլարի արժեւորման ֆոնի վրա ոսկու գները նվազել են: Պատճառն այն է, որ ներդրողները սկսում են ավելի պակաս կարեւորություն տալ ոսկուն` որպես այլընտրանքային ներդրումների:
Դեկտեմբերյան ֆյուչերսները ժամը 13.00-ի դրությամբ Նյու-Յորքի Comex բորսայում կազմել են 1354,9$/տր.ունցիայի համար, ինչը 1.2%-ով ավելի պակաս է, քան նախորդ օրը: Ռեկորդային ցուցանիշն արձանագրվել է հոկտեմբերի 14-ին, երբ արձանագրվել էր 1388, 10 $/տր.ունցիայի համար:
Երկուշաբթի դոլարը ամրապնդվել է գրեթե բոլոր փոխարժեքների հետ համեմատ: Ժամը 13.00-ի դրությամբ մեկ եվրոյի դիմաց տրվում է 1,3837$, այնինչ մեկ օր առաջ այն կազմում էր 1,3976$: