Ջոնի Դեփի անվտանգության աշխատակիցը դատարանում լուսանկար է ցուցադրել, որում հստակ երևում է դերասանի ձախ այտի վրայի կապտուկը:
Շոն Բեթը, որը Դեփի և նրա ընտանիքի հետ աշխատել է վերջին 9 տարիների ընթացքում, հայտարարել է, որ դերասանին վնասվածք է հասցրել նրա նախկին կինը՝ Էմբեր Հյորդը, 2016թ.-ի ապրիլին՝ նրա 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված երեկույթից հետո:
Դատարանում The Sun պարբերականի շահերը ներկայացնող փաստաբան Սաշա Վասը պնդում է, որ լուսանկարն արվել է 2015թ.-ի մարտին, երբ Էմբեր Հյորդը, իբր, իր քրոջը՝ Ուիթնիին, փորձել է պաշտպանել Դեփից: Նա տեսել է, թե ինչպես է Դեփը մոտենում քրոջը, վախեցել է նրա համար և հարվածել Դեփին, նշում է Daily Mail-ը: Վեճը, իբր, ծագել է Էմբեր Հյորդի խանդի պատճառով:
Ջոնի Դեփը դատի է տվել The Sun պարբերականին հրապարակման պատճառով, որում նրան մեղադրել են Էմբեր Հյորդին տնային ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու մեջ:
Pictured: Johnny Depp's bruised face is seen in photo shown to High Court from night Amber Heard punched him https://t.co/Mux4nrLovk pic.twitter.com/xArhXYC9Xb
— Daily Mail Celebrity (@DailyMailCeleb) July 16, 2020