Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բաքվում կորել է ոչ միայն Մամեդյարովը

Ադրբեջանում պաշտոնական հանգուցալուծում ստացավ արտգործնախարարի հարցը, կամ ավելի շուտ՝ Էլմար Մամեդյարովի հարցը, քանի որ նրա փոխարեն արտգործնախարար է նշանակվել կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը, որն իր թե՛ նախկին գործունեությամբ, թե՛ նաև մասնագիտությամբ որևէ կապ չունի արտաքին քաղաքականության և դիվանագիտության հետ: Ասել կուզի, արտաքին գործերի նախարարին հեռացնելու հարցը լուծված է, իսկ ահա արտաքին գործերի նախարարի հարցը մնում է բաց, չնայած արդեն իսկ կատարված նոր նշանակմանը: Մամեդյարովի պաշտոնանկության հանգամանքներին, Ալիևի քննադատական ելույթին, Բաքվի ներիշխանական արդեն մի քանի տարի ծավալվող խմորումներին մենք անդրադարձել ենք բազմիցս: Մամեդյարովի պաշտոնանկությունը Ալիևի ոչ թե ուժի, այլ հակառակը՝ թուլության վկայություն էր, որի մասին նա ինքն էլ հենց խոստովանում էր ակամա՝ իր նախօրեի ելույթի տողատակում: Մամեդյարովի պաշտոնանկությունն ավելի շուտ այդ թուլությունը ծածկելու միջոց էր: Եթե Ալիևը դիմել է այդ միջոցին, ապա այստեղ, թերևս, խնդիր տեսնել պետք չէ, թող դիմի և ծածկի թուլությունը, քանի որ դա գուցե անհրաժեշտ է նրան տավուշյան կորստի հետ համակերպվելու համար:

Ալիևն այս պահին առավելագույնը կարող էր անել դա, և պետք չէ նրան զրկել դրա հնարավորությունից: Մյուս կողմից, ավելի հետաքրքիր է թերևս այն, թե ինչ տրամաբանությամբ է ընտրվել նոր արտգործնախարարը, որը, համենայնդեպս, առերևույթ չափանիշներով որևէ կերպ չի համապատասխանում այդ պաշտոնին: Սա, թերևս, նշանակում է, որ առաջիկայում Ադրբեջանի արտգործնախարարությունը տեղափոխվում է Ալիևի աշխատակազմ և կկառավարվի կամ կհամակարգվի այնտեղից: Առավել ևս, որ աշխատակազմի ղեկավար Հիմքեթ Հաջիևը դրան ձգտում է վաղուց: Սակայն հետաքրքիր է, որ Հաջիևը չի նշանակվում նախարար, ինչը խոսում է այն մասին, որ արտգործնախարարության հարցում որոշումը, այդուհանդերձ, միայն Ալիևի աշխատակազմի գերակայությամբ չէ, եթե չասենք, որ գուցե ընդհանրապես գերակայությամբ չէ, և Բայրամովը նշանակվել է ի հակակշիռ աշխատակազմի ղեկավար Հաջիևի հավակնությունների:

Վերջին հաշվով, որքան էլ նոր նախարարը լինի այդ պաշտոնում անփորձ և ունենա կայանալու խնդիր, այդուհանդերձ, խոսքը քաղաքական պաշտոնի մասին է, ոչ թե ինչ-որ չինովնիկության: Դա էլ իր հերթին նշանակում է, որ քաղաքական այդ պաշտոնում Բայրամովը շատ արագ փորձելու է դուրս գալ նախագահական աշխատակազմի հնարավոր թելադրանքից: Այդպիսով, արտգործնախարարության հարցում ֆորմալ լուծման տողատակում ավելի նկատելի է ոչ թե որոշում, այլ կոնկրետ ու համալիր որոշման բացակայություն: Այսինքն՝ Մամեդյարովին չէ, որ հնարավոր չէր գտնել Բաքվում այս օրերին, այլ գուցե ընդհանրապես հնարավոր չէ գտնել իշխանություն, որպես այդպիսին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում