Իրանը մտադիր է վերանայել Ամիրհոսեյն Մորադիի, Մոհամմադ Ռաջաբիի և Սաիդ Թամջիդիի մահվան դատավճիռը՝ սոցցանցերում օգտատերերի բազմաթիվ խնդրանքների ճնշման ներքո։ Այդ մասին հայտնում է BBC News-ը:
Նշվում է, որ դատապարտյալները ձերբակալվել են 2019-ի նոյեմբերյան անկարգությունների ժամանակ, որոնք հրահրվել են կառավարության որոշմամբ՝ բենզինի գները բարձրացնելու պատճառով: Հուլիսի 14-ին Իրանի Գերագույն դատարանի՝ պատիժը ուժի մեջ թողնելուց հրաժարվելուց հետո պարսկական հատվածում գործարկվեց #do_not_execute («մի՛ դատապարտեք մահվան») հեշթեգը: Այն արագորեն տարածվեց, շատ հայտնի մարդիկ աջակցում են այս արշավին:
Հուլիսի 15-ին դատական համակարգի ներկայացուցիչները հայտարարել են, որ կքննարկեն դատապարտյալների ցանկացած հայցադիմում՝ պատիժները վերանայելու վերաբերյալ: Բացի այդ, փաստաբաններին նաև առաջին անգամ թույլ է տրվել վերանայելու դատական փաստաթղթերը և ապացույցները: