Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ՀԱէԿ-ի թիրախավորման Ադրբեջանի հայտարարությունը պետական ահաբեկչության սպառնալիք է.Հովհաննես Մանուկյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կարծիքով՝ Ադրբեջանի պետական ռազմական գերատեսչության ցինիկ հայտարարությունը Մեծամորի ՀԱէԿ-ի հնարավոր թիրախավորման մասին ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչության սպառնալիք Հայաստանի ժողովրդի հանդեպ:

«1987 թվականի Տեռորիզմի հարցերով Ժնևյան կոնֆերանսն ընդունել է «The Geneva Declaration on Terrorism» վերնագրված հռչակագիրը, որում որպես պետական տեռորիզմի ակտ, մասնավորապես, արձանագրված է պետության զինված ուժերի հարձակումը այնպիսի թիրախների վրա, որոնք սպառնալիք են ներկայացնում այլ պետության տարածքի քաղաքացիական բնակչության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Հովհաննես Մանուկյանը:

Արդարադատության նախկին նախարարի կարծիքով, այս հարցն անհրաժեշտ է դարձնել քննարկման առարկա համապատասխան միջազգային կառույցներում և միջպետական երկկողմ հարաբերությունների ֆորմատում պատասխանատու և շահագրգիռ պետությունների հետ: «Այս հարցում անհրաժեշտ է լուրջ և համակարգված աշխատանք, որտեղ պետք է ներգրավված լինեն ոլորտային պատասխանատուներ, ինչպես նաև համապատասխան փորձագետներ՝ իրավական և քաղաքական ոլորտի: Առաջին հերթին պետք է հստակեցնել կիրառելի իրավական փաստաթղթերի շրջանակը, իմ հիշատակած հռչակագրից բացի, մի շարք իրավական փաստաթղթեր կան, որոնք պետք է ուսումնասիրել և հասկանալ դրանց կիրառելիությունը՝ նշված իրավիճակի նկատմամբ, մասնավորապես 1979 թվականի Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիան, 2005 թվականի Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի վերաբերյալ միջազգային կոնվենցիան և մի շարք այլ փաստաթղթեր»,-ասաց Մանուկյանը:

Նրա համոզմամբ՝ այս հարցում անելիք ունի Հայաստանի թե ռազմական գերատեսչությունը, թե արտաքին քաղաքական գերատեսչությունը և թե ընդհանրապես երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Մանուկյանի կարծիքով՝ այդ աշխատանքները պետք է լինեն համակարգված և սիստեմավորված, այսինքն՝ պետք է ծրագրվեն մեկ կենտրոնով, քաղաքական մեկ կենտրոնից: Հիմնական նպատակը պետք է լինի միջազգային հարթակներում առավել բարենպաստ դիրք գրավելը՝ թշնամու համեմատ:

Աշխատանքները պետք է տարվեն տարբեր հարթակներում, տարբեր կազմակերպությունների հետ, այդ թվում՝ նաև ռեգիոնալ կառույցների հետ, ՄԱԿ-ի կառույցների, կոմիտեների, եվրոպական հարթակների հետ, որտեղ ևս շահագրգռվածությունը մեծ է տարածաշրջանի նկատմամբ, հատկապես այն եվրոպական կառույցների, որոնք միջուկային անվտանգության խնդիրներով են զբաղվում: Նրա կարծիքով՝  այս հարցում կարևոր դերակատարություն պետք է ունենա ԵԱՀԿ-ն, Մինսկի խումբը համարվում է այն թիրախային գործընկերներից, որի հետ կարելի է այս խնդրով աշխատել:

«Շատ կարևոր է նաև մեր քաղաքական և դիվանագիտական աշխատանքը գործընկեր պետությունների հետ, հատկապես այն երկրների, որոնք համաշխարհային քաղաքականության մեջ դիրքավորվում են որպես միջուկային անվտանգության համար պատասխանատու երկրներ»,-նշեց Մանուկյանը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,-ասել է նա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում