Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Ի տարբերություն 2016-ի, Պուտինը այս անգամ չի կարող զանգել Փաշինյանին ու ասել՝ զորքերդ հետ քաշի

 

Սահմանին այս պահին իրավիճակը կրկին լարված է։ Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։ Հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով հարցին, թե  սահմանային լարվածությունն արդյո՞ք կարող է վերաճել լայնածավալ պատերազմական գործողության, նշեց. «Լարվածությունը ուժեղանում է, մարտեր են ընթանում, և դա ճակատագրական դեր է խաղալու մեր ժողովրդի համար՝ դրական իմաստով: Ջախջախիչ պարտություն կկրի Ադրբեջանը. իրենք սխալներ արեցին, մեր բանակը պատժեց: Նրանք տեսնում են, որ Հայաստանում նոր իշխանություն ունենք՝ թարմ, դինամիկ մտքերով, և հաջողությունները մեզ հետ են»:

Կառավարությունը հուլիսի 10-ին ընդունեց ազգային անվտանգության նոր ռազմավարություն: Կարևոր է այն, որ որդեգրվել է մի սկզբունք, որը նախկին իշխանությունները չէին որդեգրել, բայց շատ պետություններ կիրառում են, դա այն է, որ չես սպասում սպառնալիքը հասունանա և հուժկու հարված հասցնի քեզ, հետո նոր արձագանքեց. նախ՝ պետք է հետևես քո թշնամուն և կանխարգելիչ գործողություններ իրականացնես, և երկրորդ՝ պատժիչ գործողություններ իրականացնես, այսինքն՝ երբ սխալ ես թույլ տալիս, հակահարված ենք հասցնում, բայց կանգ չենք առնում: Եթե դա արվեր 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ, Ադրբեջանը առնվազն 20 տարի սուս-փուս նստած կմնար, կսահմանափակվեր միայն ագրեսիվ ելույթներ ունենալով:

Ալիևը նեղանում է Ռուսաստանից, որ 2016թ.-ի նման չի կարողանում հրաման տալ, որ հայերն առաջ չգնան: Հայաստանում իշխանությունը հիմա ենթարկվում է միայն հայ ժողովրդին… Ի տարբերություն 2016-ի, Պուտինը այս անգամ չի կարող զանգել Փաշինյանին ու ասել՝ զորքերդ հետ քաշի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում