Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

Գաբալան` գլխացավա՞նք, թե՞ «ռազմավարական օբյեկտ» ՌԴ համար

Կիրակի օրը սկսեց ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի այցը Ադրբեջան: Բաքվում Սերդյուկովին ընդունել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն` ռուս-ադրբեջանական բանակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցության հարցերը, ինչպես նաև Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության երկարաձգման խնդիրը:

Հիշեցնենք, որ «Դարյալ» տիպի Գաբալայի ՌՏԿ-ն շահագործման է հանձնվել 1985-ին: 2002-ին Ադրբեջանն այն վարձակալությամբ հանձնել է Ռուսաստանին, որը դրա դիմաց տարեկան 14 միլիոն դոլար է վճարում նրան: Գաբալայի ՌՏԿ-ի հեռահարությունը կազմում է 6000 կիլոմետր և նրա տեսադաշտում են գտնվում Իրանը, Թուրքիան, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքը, ինչպես նաև Հնդկական օվկիանոսն ու Ավստրալիայի մի մասը: Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետն ավարտվում է 2012-ի օգոստոսին… Կայանում աշխատում են 1400 ռուս զինծառայողներ…

Թեև լրանում է Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետը, Ռուսաստանը ոչ միայն մտադիր չէ հրաժարվել Գաբալայից, այլ նույնիսկ Միացյալ Նահանգներին առաջարկում է այն համատեղ շահագործել` որպես Արևելյան Եվրոպայում տեղադրվելիք ամերիկյան հակահրթիռային համակարգերի այլընտրանք: Հայտնի է, որ վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Գաբալայի հարցը քննարկել էր Վաշինգտոնում` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Հիլըրի Քլինթընի հետ բանակցություններում: Ավելին` ադրբեջանական և ռուսական մամուլը գրում է, թե Կազանում Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ նույնպես անդրադարձ է եղել Գաբալայի ՌՏԿ-ին:
Դեռ երկու շաբաթ առաջ «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձավ ՌԴ կողմից վարձակալված Գաբալայի ՌՏԿ հիմնախնդրին. «Այո՛, բանակցություններն ընթանում են, հնարավոր է՝ ոչ շատ ինտենսիվ, սակայն այդ թեման քննարկվում է… Ամեն դեպքում Գաբալայի ՌՏԿ վերաբերյալ գործող պայմանագրին համապատասխան կա՛մ պետք է երկարաձգել այն, կա՛մ էլ վերանայել… Այսինքն` հենց միայն դա է դրդում նրան, որ վերստին վերանայվեն պայմանագրի պայմանները… Ներկայիս պայմաններում Գաբալայի ՌՏԿ-ն ունի շատ կարևոր ռազմավարական նշանակություն, և այն՝ որպես ռազմավարական օբյեկտ, պետք է արժանանա համարժեք գնահատականի»,- նշել էր նա…

Մամեդյարովը «Ինտերֆաքս»-ին տված նույն հարցազրույցում հույս էր հայտնել, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան չի կիրառվի հակաադրբեջանական նպատակներով. «Մենք նույնպես ՌԴ հետ ունենք բավական բարձր մակարդակի ռազմա-քաղաքական համագործակցություն… Չեմ կարծում, թե Գյումրիի ռուսական ռազմաբազան կձեռնարկի որևէ հակաադրբեջանական գործողություն, ինչը կհակասի Ադրբեջանի ու ՌԴ փոխհարաբերությունների մակարդակին… Ադրբեջանը չի միջամտում «իր ամրակետի հետ ՌԴ հարաբերություններին… Դրա համար էլ դա ՌԴ գործն է՝ ինչպես ամրացնել և պահպանել իր ամրակետը… Մյուս կողմից էլ` մենք, իհարկե, կցանկանայինք ավելի մեծ թափանցիկություն ու պարզություն որոշումների հարցում, որպեսզի կանխատեսելի լիներ, և յուրաքանչյուրն իմանար, թե ով ում կողքին է կանգնած»,- ասել էր Մամեդյարովը…

Այսպիսով, որքանո՞վ է իրական համեմատականներ կամ զուգահեռներ տանել Գյումրիի ռուսական ռազմաբազայի, որն անվանվում և համարվում է` «Կովկասում ռուսական ամրոց» ու շեշտվում է, թե Ռուսաստանը «վերահսկում է Կովկասը, Հյուսիսային Իրանը և Կասպից ծովի ավազանը», և Գաբալայի ՌՏԿ միջև, որը կարծես մի գլխացավանք է դարձել Ռուսաստանի համար… Մի կողմից Մոսկվան չի ցանկանում զրկվել նրանից, միջոցներ է ծախսում նրա վարձակալության համար, բայց այնուամենայնիվ պարզ է, որ Գաբալայի ՌՏԿ-ն հեռու է ռազմավարական նշանակություն ունեցող` իր առաքելությունը ըստ արժանվույն իրականացնող օբյեկտ համարվելուց…

«Ժամանակ»-ը երեկ զրուցեց Ռուսական քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի ղեկավար Անատոլի Ցիգանոկի հետ, ով նախ նշեց, որ ինչ էլ որ ասեն` Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական միակ դաշնակիցը, և խոսակցությունները, թե Հայաստանի վրա հնարավոր հարձակման դեպքում Ռուսաստանը չի աջակցի` ճիշտ չէ. «Մենք պարտավորություններ ենք ստանձնել և պաշտպանում ենք մեր պարտավորությունները և աջակցում ենք Հայաստանին»: Մեր հարցին, թե որքանո՞վ է տրամաբանական, երբ իրենց կշռի տեսանկյունից այս երկու օբյեկտների` Գաբալայի ՌՏԿ-ի և Գյումրիի ռուսական ռազմաբազայի միջև զուգահեռներ են տարվում` Ա.Ցիգանոկը նշեց. «Գյումրիի ռուսական ռազմաբազայի հետաքրքրությունը միայն Հայաստանում չէ: ՌԴ-ն հետաքրքրված է այս ռազմաբազայով, քանի որ հստակ գիտակցում է, որ ամերիկացիները կռիվ են տալիս Իրանում և Ադրբեջանում, իսկ երկրորդը` ՌԴ-ն պարտավոր է հաշվի նստել հարավից գործող հնարավոր հրթիռների հետ: Սա բնական է Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար: Այդ իսկ պատճառով մենք հետաքրքրված ենք ոչ միայն աջակցությամբ, այլև անձնապես ենք հետաքրքրված նման իրավիճակում: Պետք է հստակ հասկանալ, որ ամենագլխավոր սպառնալիքը այն հրթիռներն են, որ կարող են թռչել և կարող են անկանխատեսելի լինել»:

Ի դեպ, երեկ Բաքվից տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ Ադրբեջանում գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի և Ադրբեջանի Պնախարար Սաֆար Աբիևի հանդիպմանը, բացի Գաբալայի ՌՏԿ-ից, քննարկվել է նաև ԼՂ խնդիրը… Ս.Աբիևն ընդգծել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բոլոր բնագավառներում, այդ թվում` և ռազմական, արագորեն զարգանում են: Ընդգծելով, որ ՌԴ-ի և հատկապես Դ.Մեդվեդևի՝ ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերն արժանի են հավանության, Ադրբեջանի Պնախարարը հույս է հայտնել, որ հիմնախնդիրը հնարավոր կլինի լուծել խաղաղ ճանապարհով… Ս.Աբիևը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր բանակը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում