Tuesday, 23 04 2024
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին

ՎՈՒԱՄ-ի հայտարարությունից առավել էական է Տավուշի իրադարձությունների հետ կապված Վրաստանի նախագահի կարծիքը

Ադրբեջանը քարոզչական պատերազմի շրջանակում պարբերաբար հղումներ է անում ՎՈՒԱՄ աջակցությանը: Ինչպես հայտնի է, այն ռազմաքաղաքական գործակցության նպատակով ստեղծված հետխորհրդային դաշինք է, որ միավորում է Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Ադրբեջանը: ՎՈՒԱՄ-ը թեպետ ստեղծվեց որպես ՀԱՊԿ նախաձեռնությանը հակակշիռ, բայց տևական ժամանակ է՝ այս կազմակերությունից ակտիվացում նկատելի չէր: Բացառություն են թերևս տավուշյան այս իրավիճակում ՎՈՒԱՄ անունից տարածված Ադրբեջանին հստակ աջակցող հայտարարությունները: Անդամ երկրները համենայնդեպս չեն հերքել դրանք, և հատկանշական է Վրաստանի հանգամանքը: Վրաստանը փաստորեն ՎՈՒԱՄ շրջանակում, որքան էլ հայտարարությունները տարածվում են քարտուղարության անունից, ներքաշվում է մի հակահայկական ծուղակի մեջ:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Վրաստանի դիրքորոշմանը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի հետ կապված՝ նկատեց. «Որպես փորձագետ, ով զբաղվում է Վրաստանով, ինձ համար առաջնայինը հենց նախագահի դիրքորոշումն է: Վերջինիս հայտարարությունը բալանսավորված է, և այնտեղ խոսվում է այն մասին, որ նա մտահոգված է այն իրադարձություններով, որոնք տեղի են ունեցել հուլիսի 13-14-ն ընկած հատվածում: Կար անդրադարձ կորոնավիրուսին՝ առ այն, որ մենք անտեսանելի թշնամու դեմ ենք պայքարում, և շատ կարևոր է, որ միջազգային սոլիդարություն լինի, ստաբիլ վիճակ: Վրաստանի համար շատ կարևոր է ապագան, զարգացող տարածաշրջանը գործընկեր ու բարեկամ Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Մեսիջները լավն էին և ցույց են տալիս, որ Վրաստանը շահագրգռված այն երկու երկրներից մեկն է, Իրանի հետ միասին, ում համար օգուտ չէ  և ազգային շահերից չի բխում տարածաշրջանում կոնֆլիկտն ու պատերազմը: Ուստի իրենց բարելավումը, զարգացումը շատ կարևոր են ու կապված են տարածաշրջանային անվտանգության հետ: Բոլոր այսպիսի զարգացումները բացասաբար են ազդում նաև իրենց  տնտեսական պոտենցիալի ու հնարավոր զարգացման վրա»:

Մելիքյանն ընդգծեց՝ դրական է գնահատում Վրաստանի մոտեցումը, հետևելով վրացական մամուլին՝ արձանագրել է, որ շատերն աշխատում են բալանսավորված տեղեկատվություն տրամադրել. «Ներկայացվում են երկու կողմերի հայտարարությունները, կան, այո, որոշ լրատվամիջոցներ, որոնք միակողմանի պրոադրբեջանական քարոզչություն են անում, բայց այս պարագայում այդպիսի լրատվամիջոցները փոքրամասնություն են: Հիմնական ռեյտինգային ալիքները տրամադրում են երկու կողմերի մոտեցումները, իրենց փորձագետներին են հարցնում, թե ինչ ազդեցություն կլինի»:

Այս ամենը, փորձագետի դիտարկմամբ, ցույց  է տալիս, որ կա մտահոգություն, որ ստեղծված իրավիճակը լայնամասշտաբ պատերազմի չհասնի, ու բանակցությունների միջոցով կրակը դադարեցվի, ու կլինի վերադարձ այն ստատուս քվոյին, որ կար մինչև հուլիսի 12-ը: Ինչ վերաբերում է ՎՈՒԱՄ-ին, ապա Ջոնի Մելիքյանի խոսքով՝ այն կոնկրետ կառույց է, որը ղեկավարում է Ադրբեջանը. «Միակողմանի մոտեցում է ցուցաբերում, ու մենք պետք է հասկանանք, որ ունենալով տարածքային ամբողջականության երկիր՝ այդ բոլոր երկրները նման մոտեցում ունեն, միմյանց աջակցում են, ու այդ հայտարարությունը հենց այդ տրամաբանության մեջ է: Պարզ է, որ նախքան այդ տեքստի հրապարակումը համաձայնեցում է եղել այդ կոլեկտիվ մոտեցումների շուրջ, բայց ինձ համար առաջնային է Վրաստան պետության դիրքորոշումը, որը նախընտրում է այս պարագայում խոսել պետության  մտահոգության մասին, խոսել առկա սպառնալիքների մասին, ու երկրորդական պլան են մղվում այն մոտեցումները, որոնց շուրջ ՎՈՒԱՄ-ի անունից հայտարարություն է տարածվել՝ նկատի ունեմ տարածքային ամբողջականության հիշատակումը: Քանի որ խոսքը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի մասին է, այստեղ նույնիսկ տրամաբանությունից դուրս է  տարածքային ամբողջականության մասին խոսելը, այդ պատճառով թե այդ, թե Մոլդովայի ու Ուկրաինայի ԱԳ նախարարությունների հայտարարությունները ցույց են տալիս, որ տարբեր մայրաքաղաքներում այդքան չեն խորանում կոնֆլիկտի այսօրվա վիճակի մեջ, այսօրվա իրադարձությունների աշխարհաքաղաքականության մեջ»:

Միևնույն ժամանակ Մելիքյանն արձանագրում է, որ որոշ քայլեր մեր դիվանագիտության կողմից արվել են, մենք իլյուզիաներով չենք ապրում. «Գիտենք՝ ումից ինչ սպասել: Այն, ինչ դրական է, մենք էլ ենք դրական գնահատում, օրինակ՝ Վրաստանի նախագահի այսպիսի նեյտրալ հայտարարությունները, որոնք առաջին հերթին ցույց են տալիս շահագրգռվածությունը իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ: Եվ ոչ այն պրոպագանդիստական կլիշեները, որոնք մի տեքստից քոփի փեսթ են արվել մյուսին: Լուրջ վերաբերվել ՎՈՒԱՄ-ի հայտարարություններին՝ պետք չէ: Այն ի սկզբանե ժողովրդավարության մոտիվներով  ստեղծված կառույց էր, իսկ այսօր դարձել է այնպիսի մի կառույց, որի բոլոր անդամները ունեն տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում