Մարդկության հանդեպ XXI դարի վերջին կարող է ծառանալ շուրջ 1 միլիոն տեսակի կենդանիների և բույսերի անհետացման խնդիրը, եթե կենսաբազմազանության պաշտպանության անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն: Հուլիսի 16-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՅՈՒՆԵՊ) գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը:
«Մենք պետք է պահպանենք կենսաբազմազանությունը: Այժմ Երկրի վրա կան 8,7 միլիոն տեսակի բույսեր և կենդանիներ, բայց մենք կարող ենք դրանցից շուրջ 1 միլիոնը կորցնել 50 – 100 տարի անց, եթե դրանց պահպանման ակտիվ գործողություններ չձեռնարկենք: Էկոհամակարգը մի համակարգ է, որ գործում է շատ նուրբ հավասարակաշռությամբ: Այն պատասխանատու է տեղումների, մաքուր ջրի և պարզապես օդի համար, որը մենք շնչում ենք, ուստի մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել կենսաբազմազանությունը»,- ընդգծել է Անդերսենը առցանց ձևաչափով ՏԱՍՍ-ում կայացած խորհրդաժողովում:
«ՅՈՒՆԵՊ-ի շրջանակներում մենք խոսում ենք հետևյալ ճգնաժամերի մասին. կլիմայական, բնական, շրջակա միջավայի աղտոտման և Էկոհամակարգի ճգնաժամի մասին: Արկտիկական սառույցների անհետացումը, հրդեհներն Ավստարլիայում, արտակարգ շոգ եղանակը Ռուսաստանում և այլ երկրներում. այդ կարգի փոփոխությունները նորմա չեն: Մեզ պետք չէ, որ հավերժական սառույցները հալվեն, ուստի մենք պետք է գործենք»,- նշել է Անդերսենը: