«Իհարկե Մամեդյարովը այս իրավիճակում քավության նոխազի դերում է, որովհետև պարզ է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը նախարարը չի որոշում, նախագահն է որոշում։ Եվ Մամեդյարովը իրականում բավականին փորձառու դիվանագետ է և այնպես չի, որ ինքը ինչ-որ շատ կոպիտ սխալներ է կատարել։ Պարզապես ընդհանուր առմամբ Ադրբեջանի արտաքին քաղաքականության ռազմավարությունն անհեռանկարային է։ Եվ եթե մինչև հեղափոխությունը նրանց մոտ կար այսպիսի տպավորություն, որ աշխատում է իրենց ռազմավարությունը, իհարկե, սխալ տպավորություն էր, բայց ամեն դեպքում իրենց թվում էր, որ ահա քիչ մնաց, հեսա մենք կստիպենք, որ Հայաստանը ինչ-որ միակողմանի զիջումների գնա։ Հեղափոխությունից հետո միանգամայն ակնհայտ դարձավ, որ այդ ռազմավարությունն անհեռանկարային է, և ըստ էության Ադրբեջանը չկարողացավ ինչ-որ նոր ռազմավարություն մշակել» , – «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։