Այսօր կրկին Ստեփանակերտի գլխավոր հատակագծի մշակման վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն եմ հրավիրել: Մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի ստեղծման, իրականացվող տարբեր տեսակի կառուցապատումները քաղաքաշինական նորմերին համապատասխանեցնելու համար կայացվելիք որոշումները, համոզված եմ, ոմանց համար ցավոտ են լինելու, բայց արդյունքը բոլորի համար կլինի հաճելի:
Սիրելի՛ ստեփանակերտցիներ, կցանկանայի, որ նաև դուք արձագանքեիք: Մայրաքաղաքի կառուցապատման հետ կապված ի՞նչ խնդիրներ եք տեսնում, աջակցու՞մ եք արդյոք մեր այդ նախաձեռնությունը, պատրա՞ստ եք մինչև վերջ կանգնելու Կառավարության կողքին: Մենք, իհարկե, ունենք բավարար կամք, սակայն ձեր խոսքը ևս մեզ շատ կարևոր է: