ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառել, որ նախագահական ընտրություններից առաջ «հոկտեմբերյան անակնկալ» կարող Է դառնալ պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի նոր հանդիպումը:
«Կարծում եմ, որ այսպես կոչված «հոկտեմբերյան անակնկալները» շատ հնարավոր են: Առկա Է Կիմ Չեն Ընի հետ չորրորդ հանդիպման հնարավորությունը: Չեմ կարծում, որ ինչ-որ դրամատիկ բան տեղի կունենա Չինաստանի առումով: Քանի որ չեմ կարծում, թե նախքան նախագահական ընտրությունները կստորագրվի արտաքին առեւտրի շուրջ կարեւոր համաձայնագիրը: Մինչեւ նախագահական ընտրությունները դեռ չորս ամիս կա եւ դեռ շատ բան կարող Է տեղի ունենալ»,-ասել Է Բոլթոնը «Նիկկեյ» ճապոնական թերթին տված հարցազրույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: