Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Հայաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց բարձր մարտունակություն.  Էսկինը՝ իսրայելական անօդաչու խոցելու մասին

«Վերջին իրադարձությունների ամենակարևոր ազդակներից մեկը Բաքվում տեղի ունեցած մասսայական բողոքի ցույցերն էին, որի արդյունքում ցուցարարները ներխուժեցին խորհրդարան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իսրայելցի քաղաքագետ, հասարակական-քաղաքական գործիչ Ավիգդոր Էսկինը:

Մեր զրուցակցի խոսքով՝ թեպետ Բաքվում հնչել են պատերազմ սկսելու կոչեր, բայց կարևոր է այն, որ այնտեղ փաստվեց ծայրահեղ ռադիկալ իսլամիստությանը հարելու հանգամանքը. «Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանում գոյություն ունի լուրջ բազա իսլամիստական տեռորիզմի համար: Ռևանշիստական բնույթի կոչերը, ատելության քարոզը՝ այդ ամենը խաղաղ գործընթացը խարխլում է: Էքստրեմիզմի այդ ալիքը վնաս է ներկայացնում: Նախագահ Ալիևը չի ձգտում էսկալացիայի, բայց կարող  է սեփական ծայրահեղականներին կուլ  գնալ»:

Հարցին, թե ինչ կարծիք ունի հայերի կողմից իսրայելական «Հերմես 900» անօդաչու թռչող սարքը խոցելու մասին, մեր զրուցակիցն ասաց. «Ոչ մի լուրջ փորձագետ գնահատական չի տա  ռազմական բախումների վերաբերյալ՝ չունենալով ամբողջական տեղեկատվություն: Մենք միայն կարող ենք ասել, որ Հայաստանն ընդհանուր առմամբ մեկ անգամ ևս ցույց տվեց բարձր մարտունակություն»:

Միևնույն ժամանակ Ավիգդոր Էսկինը նշեց, որ Իսրայելը ոչ մի կերպ չի մեկնաբանում վերջին բախումները. «Իսրայելական մամուլում նույնիսկ այդ մասին հիշատակում չկա: Բայց Իսրայելը պետք է ուշադրություն դարձնի Ադրբեջանում առկա իսլամիստական ալիքին: Այնտեղ ամեն բան կարող է ավարտվել, ինչպես Թուրքիայում՝ ռադիկալների իշխանության գալով, որոնք աջակցում են ահաբեկչությանը: Իսրայելը նաև պետք է հաշվի առնի այն փաստը, որ Թուրքիան այս անգամ աչքի էր ընկնում յուրահատուկ ագրեսիվ պահվածքով: Իսկ Թուրքիան Երուսաղեմի համար ռազմավարական հակառակորդ է՝ բառի ամենաբուն իմաստով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում