Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Առեղծվածային իրավիճակ Բաքվում. Մամեդյարովը հեգնում է Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայկական ուժերից ստացած հարվածից հետո քավության նոխազ է ընտրել այդ երկրի արտաքին գործերի նախարար Մամեդյարովին, նշելով, որ փնտրում էր նրան, սակայն չէր գտնում: Ալիևը քննադատել է Մամեդյարովին անարդյունավետ և պարտւվողական դիվանագիտություն վարելու համար: Մեղմ ասած տարօրինակ է, երբ ռազմական ուղղությամբ կրած պարտության համար Ալիևը քավության նոխազ է դարձնում Մամեդյարովին՝ արտաքին գործերի նախարարին: Մյուս կողմից, Մամեդյարովի շուրջ ներադրբեջանական խմորումները ունեն շատ երկար պատմություն և այդ համատեքստում թերևս խոսքը ոչ թե քավության նոխազի փնտրտուքի, այլ գործնականում առավել խորքային քաղաքական գործընթացի մասին է, որը նոր ուժով է գեներացվում ադրբեջանական սադրանքին տված հայկական հակահարվածից հետո:

Հատկանշական է, որ չնայած Ալիևի կոշտ ելույթին, որի թիրախում էր Մամեդյարովը, այդ երկրից ուշանում է արտգործնախարարի պաշտոնանկության կամ հրաժարականի մասին պաշտոնական տեղեկատվությունը, թեև թվում է, որ նախագահի այդպիսի կոշտ ելույթից հետո այդ տեղեկատվությունը պետք է լիներ րոպեներ անց: Դա վկայում է, որ Ադրբեջանի նախագահը չի տիրապետում իրավիճակին, և, եթե անգամ առաջիկա ժամերին լինի պաշտոնական տեղեկությունը, պատկերը և իրողությունը դրանից չի փոխվի որևէ կերպ: Դրա ևս մի վկայություն է այն, որ մինչ պաշտոնական հրաժարականը կամ պաշտոնանկությունը, ադրբեջանական մամուլում է հայտնվել Մամեդյարովի հեգնական մեկնաբանությունը, ի պատասխան Ալիևի հայտարարության մասին լրագրողների հարցին. «Վերջ տվեք, հանուն Ալլահի։ Ուրիշ հարցեր չունե՞ք։ Սա ի՞նչ հարց է։ Ինչպե՞ս կարելի է նման պահի ինչ-որ բան հարցնել։ Զանգեք Լեյլա Աբդուլաևային, թող նա պատասխանի այդ հարցին»: Ակնառու է, որ Մամեդյարովը պարապես հեգնում է Ալիևին, և արդեն կապ չունի՝ հրաժարականից կամ պաշտոնանկությունից առաջ, թե՞ ոչ: Բանն այն է, որ Ալիևի ելույթից ժամեր անց առաջինը ոչ թե այդ պաշտոնանկությունն է, այլ հեգնանքը: Հարկ է իհարկե հասկանալ, Մամեդյարովի «համառությունը» ադրբեջանական վերնախավի ներիշխանական դիմակայության դրսևորում է, նրան պահում է ներիշխանական որևէ թև, թե՞ դիմակայությունը ավելի լայն բնույթ ունի և ներառում է արտաքին շրջանակ:

Մասնավորապես, Ալիևի հայտարարության մեջ բավականին թափանցիկ էր ակնարկը Ռուսաստանի հետ Մամեդյարովի գործարքի մասին: Այդ ակնարկն անշուշտ զարմանալի չէ, քանի որ ակնառու էր, որ այս անգամ Ռուսաստանը գործարքի չի գնացել Ալիևի հետ, ինչն էլ բավարար էր հայկական բանակի ջախջախիչ հաջողության համար, քանի որ սկսած դեռևս արցախյան առաջին պատերազմից, Ադրբեջանը որևէ մեծ թե փոքր հաջողություն չի ունեցել առանց խորհրդային, հետո ռուսական ռազմական կամ քաղաքական աջակցության: Բավական է, որպեսզի չլինի այդ աջակցությունը, և Ադրբեջանի պարտությունը գրեթե երաշխավորված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում