Սպիտակ տունը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կհայտարարի չինական TikTok, WeChat և այլ հավելվածների հնարավոր արգելափակման վերաբերյալ որոշման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Միդոուսին հղումով:
«Կարծում եմ՝ խոսքը շաբաթների, ոչ թե ամիսների մասին է»,- ասել է Միդոուսը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է չինական TikTok և WeChat սոցցանցերի արգելափակման հարցը, քանի որ այդ հավելվածները, ենթադրաբար, կարող են օգտատերերի անձնական տվյալները փոխանցել ՉԺՀ-ի իշխանություններին:
Ավելի ուշ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեց ամերիկյան իշխանությունների այդ ծրագրաշարն արգելափակելու մտադրությունը՝ ՉԺՀ ղեկավարության կողմից ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը ենթադրյալ սպառնալիքի պատճառով: