Որոշ գործողություններից ու սրացումներից հետո դժվար է կանխատեսել կգնա՞ Ադրբեջանը նոր զարգացումների, նոր սրացումների, թե կհանդարտվեն: Կարծես պետք է դասեր քաղած լինեին, բայց եղավ հակառակը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Իջևանում գործող ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ գիշերվա թեժ մարտերից հետո հայկական կողմը չունի զոհեր և վիրավորներ, այս պահին համեմատաբար հանգիստ է, բայց իրավիճաը դինամիկ փոխվում է:
Հովհաննիսյանը սահմանին ոչինչ չի բացառում. ամեն ինչ հնարավոր է, հնարավոր է նույնիսկ էսկալացիայի խորացում: