Իրաքի հետախուզության հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան զինյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Իրաքի գերագույն հրամանատար Յահյա Ռասուլի հայտարարությանը:
Ըստ Ռասուլի, երկրի հատուկ ծառայությունները ոչնչացրել են այսպես կոչված «Բաղդադի նահանգապետ» կոչվող Ումար Շալալ Ուբեյդին:
Գործողության ընթացքում ոչնչացվել է նաեւ ահաբեկչի «մամուլի խոսնակը»:
Հատուկջոկատայինների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան: