Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը կխաղա՞. Ինչպես հավաքագրել ֆուտբոլիստներին

Հուլիսի 17-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացած ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի հեռավար նիստի ընթացքում քննարկվել էին ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող ինչպես ակումբային, այնպես էլ ազգային հավաքականների մրցաշարերի ձևաչափերի փոփոխությունները և անցկացման նոր ժամկետները։ Այս տարվա աշնանը Հայաստանի ազգային հավաքականը սկսելու է պայքարը Ազգերի լիգայի խաղարկությունում, որտեղ տեսական հնարավորություն կա պայքարելու 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Նիստի ընթացքում ՈՒԵՖԱ-ն որոշել էր Ազգերի լիգայի որակավորման փուլի սեպտեմբեր-նոյեմբերին նախատեսված մրցաշարի ժամկետներում փոփոխություններ չկատարել: Առաջին տուրի հանդիպումները պետք է կայանան սեպտեմբերի 3-8-ը, երկրորդը՝ հոկտեմբերի 11-14-ը, երրորդը՝ նոյեմբերի 14-18-ը: Հավաքականները կարող են ընկերական հանդիպումներ անցկացնել հոկտեմբերի 7-8-ին և նոյեմբերի 11-12-ին:

Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը առաջիկա հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 5-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ, մրցակցի հարկի տակ, իսկ սեպտեմբերի 8-ին մեր թիմը Երևանում ընդունելու է Էստոնիային: Դեռևս մարտի 3-ին Նիդեռլանդների Ամստերդամ քաղաքում կայացել էր Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ընտրանին ընդգրկվել էր C ենթախմբի երկրորդ խմբում՝ Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի թիմերի հետ: Մինչ այդ միջազգային ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Ազգերի որակավորման փուլի խաղերը կարող են հետաձգվել կորոնավիրուսի համավարակի պատճառով: ՈՒԵՖԱ-ի որոշումից իրատեսական թվաց, որ իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի նորամուտի խաղը Հայաստանի ազգային հավաքականում կկայանա այս տարի, սեպտեմբերի 5-ին, Հուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։ Կապառոսը մոտ մեկ ամիս առաջ ժամանել էր Երևան, իսկ վաղը կհանդիպի լրագրողների հետ։

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը մեր հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել այս տարվա մարտի 10-ին։ Արդեն մարտի 26-ին մեր գլխավոր թիմը՝ Կապառոսի գլխավորությամբ, առաջին հանդիպումը պետք է անցկացներ Տաշքենդում՝ մրցելով Ուզբեկստանի հետ։ Մարտի 30-ին էլ մերոնք պետք է խաղային Ղազախստանի հետ։ Այդ հանդիպումները հնարավորություն էին մեր մարզչի համար ծանոթանալու ֆուտբոլիստներին, սկսելու քայլերը խաղային մոդել ձևավորելու գործընթացում։ Նախատեսվում էր, որ մեր հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացներ նաև մայիս և հունիս ամիսներին։ Այդ ժամանակահատվածում Եվրոպայի առաջնության մասնակից հավաքականները բազմաթիվ ստուգողական հանդիպումներ պետք է անցկացնեին մրցաշարին նախապատրաստվելու համար։ Դա լավ հնարավորություն էր Կապառոսի և մեր հավաքականի համար մրցելու ուժեղ մրցակիցների հետ։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՈՒԵՖԱ-ն մեկ տարով հետաձգեց նաև Եվրո-2020-ը։ Սա նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը մինչև պաշտոնական մրցաշարը ստուգողական խաղ չի անցկացնի։ Ու չնայած ՈՒԵՖԱ-ի կողմից հաստատված է պաշտոնական առաջին հանդիպման օրը, այնուամենայնիվ, հաշվի առնելով համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը, լուրջ կասկածներ կան սեպտեմբերի 5-ին նախատեսված մրցավեճի կայանալու վերաբերյալ։ Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ օգոստոսին ավարտին կհասցվեն Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունները։ Մասնավորապես, ակումբները կարճ ժամանակահատվածում մեկ հանդիպում ձևաչափով կանցկացնեն փլեյ-օֆի հանդիպումներն ու եզրափակիչները։ Նշված մրցաշարերի անցկացումը միանգամայն իրատեսական է, քանզի խոսքը ակումբների մասին է։ Վերջիններս չարտերային չվերթներով կարող են տեղաշարժվել Եվրոպայում։

Հավաքականների դեպքում իրավիճակը այլ է։ Այսօր մատների վրա կարելի է հաշվել շաբաթվա ընթացքում դեպի Երևան չվերթները։ Դեռևս հայտնի չէ, թե երբ կվերականգնվեն ավիափոխադրումները Եվրոպայում և աշխարհում։ Այսինքն՝ ինչպե՞ս են մոտ մեկ ամսից ազգային հավաքականի ֆուտբոլիստները միանալու իրենց հավաքականներին։ Ինչպե՞ս են մեր հավաքականի մոտ երկու տասնյակ լեգեոներները օգոստոսի վերջին ժամանելու Երևան։ Դժվար գտնվի մեկը, ով կարողանա պատասխանել այս հարցին։ Այսօր ուղղակի չկան նախադրյալներ, որ մեկ ամիս քաղաքացիական ավիափոխադրումները կգործեն բնականոն ընթացքով։

Հիմա թերևս ակտուալ է դառնում ՖԻՖԱ-ի փոխնախագահ Վիկտոր Մոնլատյանիի դեռևս ապրիլին արած հայտարարությունը, որի համաձայն՝ հավաքականների մակարդակով հանդիպումները կվերսկսվեն միայն 2021 թվականին։ «Խնդիրը միայն վարակի տարածումը և մարդկանց առողջությունը չէ։ Այո, ամիսներ անց հնարավոր է, որ կորոնավիրուսը նահանջի, բայց դա չի նշանակում, որ ավիափոխադրումների հետ կապված հարցը լուծված կլինի։ Այս պահին դեռ մտածում ենք սեպտեմբերին նախատեսված հանդիպումներն անցկացնելու մասին։ Բայց հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը՝ կարծում եմ, որ աշնանն էլ մի շարք երկրների սահմանները փակ կլինեն։ Նույնիսկ եթե աշնանը հնարավոր լինի մրցաշարեր անցկացնել, ապա հանդիպումները տեղի կունենան առանց երկրպագուների։ Պետք է առկա ճգնաժամից քայլ առ քայլ և սահուն դուրս գալ։ Վստահ եմ, որ 2021 թվականի գարնանն ազգային հավաքականների մասով ամեն ինչ լավ կլինի։ Այժմ մեր գլխավոր նպատակը ազգային լիգաներին օգնելն է։ Այս խնդիրը չլուծելու դեպքում համաշխարհային ֆուտբոլում բավական ծանր իրավիճակ կստեղծվի»,- նշել էր Մոնլատյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում