Հուլիսի 26-ին, ժամը 04:00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան թիվ 191 չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 32-ամյա Արմեն Խ.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 29-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Արմեն Խ.-ն կալանավորված է: