Հուլիսի 16-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33559 դեպք, որոնցից 21931-ն` առողջացած, 607-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 15-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10832 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 141410 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 2190 թեստավորում, որից 1636-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 554 նոր դեպք և 583 առողջացած։
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 189: