Լուրեր
Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան չի կարող դրվել. «Իմ քայլի» պատգամավոր
  • 12:15
  • 2020-07-16
  • Դիտումներ՝ *

«Հավասարության նշան Հայաստանի և Ադրբեջանի միջև, բնականաբար, չի կարող դրվել, որովհետև հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ խոսքը ՀԱՊԿ անդամ պետության մասին է, սակայն միևնույն ժամանակ  անկեղծորեն կարող եմ ասել, որ այս փուլում  տվյալ հայտարարությունն ինձ չի բավարարում, որովհետև այստեղ խոսքը, նախևառաջ, ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետության մասին է։ ՀԱՊԿ-ի դերակատարումն իսկապես շատ կարևոր է նաև Ադրբեջանի համար՝ որպես զսպաշապիկ, հետևաբար այս համատեքստում ես ակնկալում էի ավելի  ընդգծված հայտարարություն և  աձանագրումներ առկա իրավիճակի մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի հատվածում,  տիրող լարված իրավիճակի  և Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ ՀԱՊԿ-ի տարածած հայտարարությանը։

Պատգամավորի խոսքերով՝  ՀԱՊԿ-ի հայտարարությունը բավականաչափ կոշտ չէր, ինչպես որ պետք է լիներ այնպիսի մի ռազմաքաղաքական կառույցի դեպքում, որի անդամ պետություն է հանդիսանում նաև այն երկիրը՝ Հայաստանը, որի դեմ Ադրբեջանը փորձում է ռազմական գործողություններ իրականացնել։

«Սա խոսում  է այն մասին, որ մենք այս  ուղղությամբ անելիքներ ունենք»,- նկատեց Տաթևիկ Հայրապետյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։      

  • Դիտումներ՝ *