ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում ասել է, որ իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում «ավելի շատ սպիտակ մարդիկ են զոհվել, քան սևամորթներ»:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու են աֆրոամերիկացիները շարունակում զոհվել ոստիկանության գործողությունների պատճառով, Թրամփն ասել է. «Ինչպես և սպիտակ մարդիկ, ի դեպ, ավելի շատ հենց սպիտակ մարդիկ են զոհվում»:
Թրամփը նաև սարսափելի է անվանել այդ հարցը:
Պարբերականը նշում է, որ բազմաթիվ ուսումնասիրություններ կան, որոնցում ասվում է, որ «ոստիկանությունը շատ հաճախ է կրակում և սպանում սևամորթ ամերիկացիներին»: