Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Տավուշում տեղի ունեցածը մեզ համար առեղծվածային բնույթ ունի, կա մի քանի սցենար. Տարասով

«Տավուշի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը շատ առեղծվածային բնույթ ունի: Դժվար է տրամաբանական բացատրություն փնտրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ այն առեղծվածային է, որովհետև անմիջականորեն կապված չէ ղարաբաղյան ուղղությամբ տեղի ունեցող հակամարտության հետ, և երկրորդ հարցն է՝ ո՞վ էր դրանով հետաքրքրված. «Շատ դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ սկսեր ու դրանով առաջացներ ՀԱՊԿ-ի և այլ կառույցների համապատասխան արձագանքը: Միևնույն ժամանակ, բարդ է պատկերացնել, որ հայերին պետք լինեին այլ հավելյալ շրջաններ, բացի նրանցից, որոնք արդեն իսկ իր վերահսկողության տակ են: Ուստի, ես կարծում եմ, որ գործ ունենք մի իրավիճակի հետ, որը ձեռնարկվել է երկու պետությունների ռազմական հետախուզությունների կողմից: Այսինքն՝ Ադրբեջանը ինչ-որ գործողություն է ծրագրել, Հայաստանն էլ պատասխանել է դրան: Բացի դրանից՝ սա որոշակի թեստ էր միջազգային հանրության տեսակետից: ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, Ռուսաստանը արձագանքեցին՝ կոչ անելով դադարեցնել կրակը: Ընդ որում՝ Ռուսաստանը միակն էր, որ առաջարկեց միջնորդի դեր ստանձնել, մնացածները միայն խոսում են: Իհարկե, ես չգիտեմ, թե դա հետագայում ինչպես կմեկնաբանվի, որովհետև պետք է արտգործնախարարների կամ երկրի ղեկավարների հանդիպում լինի, բայց դրա փորձը կա: 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո անձամբ Պուտինը մասնակցում էր կարգավորման գործընթացին, բայց հետագայում, չգիտես ինչու, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները դուրս մղվեցին բանակցային օրակարգից: Իսկ հիմա, կարծում եմ, ճիշտ է մոտեցումը, որ շփման գծի ողջ երկայնքով, այսինքն՝ ոչ միայն ղարաբաղյան ուղղությամբ, այլ հայ-ադրբեջանական սահմանին ևս միջազգային դիտորդներ լինեն: Ինչո՞ւ, որովհետև կողմերը մեղադրում են միմյանց, և երբ չկան դիտորդներ, դժվար է օբյեկտիվ գնահատական տալ»:

Տարասովի դիտարկմամբ՝ եթե 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրինակից այս իրադարձությունները դիտարկենք որպես ղարաբաղյան ճակատում սկսվող ինչ-որ գործողություն, ապա կարող ենք երկու սցենար քննարկել. «Առաջինը՝ կկրակեն, իրար կմեղադրեն ու կհանգստանան: Եվ երկրորդ՝ եթե հետաքրքրված ուժեր գտնվեն, կարող է իրավիճակն ավելի գլոբալ բնույթ կրի»:

Ստանիսլավ Տարասովը համաձայն չէ ռուս և այլ քաղաքագետների այն մեկնաբանությունների հետ, թե այս առճակատումը հրահրվում է Հայաստանի և Ադրբեջանի ներքաղաքական խնդիրների պատճառով. «Իբրև թե Փաշինյանն ու Ալիևը պատերազմ են փնտրում ազգաբնակչությանը ներքաղաքական խնդիրներից շեղելու համար: Անձամբ ինձ համար սա ընդունելի մեկնաբանություն չէ: Կարևոր փաստ է, որ Տավուշի շրջանում տեղի ունեցած այս իրադարձություններով ավարտվում է այն ռոմանտիկ, չբարձրաձայնված երկխոսության շրջանը, որը սկսվել էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև Փաշինյանի գալուց հետո: Փաշինյանը երկու տարի շահեց, դինամիկ հայտարարություններ արեց, որոնք, այո՛, հակասական ու բարդ էին, բայց կար դինամիկա, կարողացավ իր օրակարգը թելադրել բանակցությունների հետ կապված, գուցե Ալիևի հետ էլ ինչ-որ բան է խոսել այդ մասին, բանակցային մթնոլորտի մասին ինչ-որ քննարկումներ եղան, բայց բուն հարցի շուրջ ՝ ոչինչ: Ինձ թվում է, որ այս միջադեպը լայնամասշտաբ գործողությունների սկիզբ չի դառնա, բայց Բաքվի ու Երևանի միջև առկա վիճակը կմնա լարված»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում