Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հարցով նախաձեռնել է հատուկ գործընթաց և համապատասխան հարցմամբ դիմել են Ադրբեջանի Կարմիր խաչի պատվիրակությանը։ Հուլիսի 15-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք հաջողվել է ԿԽՄԿ-ին կապ հաստատել Սարդարյանի հետ, ինչ տեղեկություններ կարող է փոխանցել այդ մասով, ինչպես է նրա վիճակը։