Thursday, 18 04 2024
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին

Մեկնարկել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հանրային քննարկումները

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հանրային քննարկումները մեկնարկեցին այսօր՝ հուլիսի 15-ին։ Առաջին առցանց հանրային քննարկումն անցկացվեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ․ այն բաց էր նաև քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների մասնակցության համար։ Հանրային քննարկումը կազմակերպել էր Իրավաբանների հայկական ասոցիացիան:
Քննարկումը սկսելուց առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանները պաշտպանելիս հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողների՝ կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանի, Գրիշա Մաթևոսյանի, կապիտան Սոս Էլբակյանի, մայոր Գարուշ Համբարձումյանի հիշատակը։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը նախևառաջ պետք է լինի թափանցիկ ու հաշվետու, պետք է պահպանվի բարձր ներառականությունն ու մասնակցությունը հասարակության տարբեր խմբերի շրջանակում, այդ թվում՝ մասնագիտական խմբերի, կուսակցությունների և այլն։
«Շատ կարևոր է, որ Սահմանադրության տեքստը մատչելի և հասանելի լինի քաղաքացիների համար և քիչ ծանրաբեռնված լինի։ Նոր Սահմանադրությունը, բովանդակության առումով, պետք է լինի լեգիտիմ․ յուրաքանչյուր քաղաքացի այն պետք է համարի իրենը, քննարկումներն ու փոփոխությունները պետք է կատարվեն՝ հաշվի առնելով հայաստանյան համատեքստն ու մինչ օրս քաղված դասերը»,-ասաց Կարեն Զադոյանը։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ հանձնաժողովում վերջին մի քանի ամիսներին բուռն քննարկումներ են ունեցել ամենատարբեր հարցերի վերաբերյալ, քննարկվել է նաև փոփոխությունների բուն գործընթացի ճիշտ մոդելավորման ու ճանապարհային քարտեզ ունենալու անհրաժեշտությունը։ «ԵՎ մենք այս պահին, նույնիսկ առանց պատրաստի պրոդուկտ ունենալու էլ, որոշեցինք սկսել հանրային քննարկումը։ Չեմ կարծում, թե որևէ մեկը կցանկանա կրկնել նախորդ Սահմանադրական փոփոխությունների գործընթացի փորձը՝ այսինքն փակ սենյակում գրված տեքստ, որը ի սկզբանե չի կոմունիկացվել, կոմունիկացվել է վերջում կամ արդեն վերջնական փոփոխությունների նախագծում»,-ասաց նա։ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց նաև հանձնաժողովի կատարած աշխատանքները՝ փետրվար ամսից մինչև օրս ընկած ժամանակահատվածի համար։ «Հեղափոխությունից ի վեր, և նույնիսկ ավելի շուտ, մենք տեսել ենք Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը և մեծապես կարևորում ենք գործընթացի լեգիտիմությունը։
Ի սկզբանե խնդրահարույց ենք համարել Սահմանադրական փոփոխությունները միայն իրավաբաններով մշակելու գործընթացը և հուսով ենք, որ ոլորտային քննարկումների փուլում տարբեր մասնագետների ներգրավմամբ այդ բացը հնարավոր կլինի շտկել»,- իր խոսքում նշեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։ Նշենք, որ հանրային քննարկմանը մասնակցել են 70-ից ավելի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ներկայացուցիչներ։ Քննարկման մասնակիցները հարցեր ուղղեցին հանձնաժողովի անդամներին, ներկայացրին իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, որոնք կհավաքագրվեն և կքննարկվեն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։ Իրավաբանների հայկական ասոցիացիա

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում