Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Սնանկության դատարանում խուզարկություն եղել է, բայց ձերբակալված դատավոր չկա

Ազգային անվտանգության ծառայությունը չի մեկնաբանում Սնանկության դատարանի դատավորների հետ կապված գործողությունները։ Ոչ էլ պատասխանում է հարցին՝ ձերբակալված դատավոր կա՞, թե՞ ոչ։ ԱԱԾ լրատվականից խոստացան տեղեկատվություն լինելուն պես այն տարածել պաշտոնական հաղորդագրությամբ։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Սնանկության դատարանում: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել էր այս տեղեկությունը, սակայն չէր նշել, թե հատկապես որ դատավորների աշխատանքի հետ են կապված քննչական գործողությունները։ ԲԴԽ մամուլի պատասխանատու Արման Խաչատրյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատել էր խուզարկության փաստը և նշել, որ խուզարկության թույլտվություն ԱԱԾ-ն ստացել է ԲԴԽ-ից։ Արման Խաչատրյանը, սակայն, այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ մանրամասների չեն տիրապետում, և քանի որ գործը գտնվում է ԱԱԾ-ի տիրույթում, ապա տեղեկատվությանը իրենք են տիրապետում և իրենք պետք է փոխանցեն։

Նշենք, որ մամուլում տեղեկություն եղավ, որ դատավորներ են ձերբակալվել, նշվեց անգամ Սնանկության դատարանի դատավորներից Գևորգ Նարինյանի մասին, սակայն ԲԴԽ-ից չհաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ դատավորների ձերբակալման համար անհրաժեշտ է ԲԴԽ-ի համաձայնությունը, սակայն որևէ դատավորի մասով որևէ միջնորդություն ԲԴԽ-ն չի ստացել։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում