Tuesday, 19 03 2024
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստանն է խոսում ուժի դիրքից. Փաշինյանի ուղերձը գործողության մեջ

Բանակը ցույց տվեց հերթական անգամ, որ չի կարելի Հայաստանի հետ խոսել ուժի դիրքից, նախօրեին պաշտպանության նախարարի և բանակի բարձրագույն հրամկազմի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի հետ ուժի դիրքից խոսելու հերթական փորձը Ադրբեջանի համար ունեցավ բումերանգի էֆեկտ, ընդ որում՝ դա շատ մեղմ բնութագրմամբ: Խոշոր հաշվով, Ադրբեջանի հետ ուժի դիրքից խոսել է Հայաստանը:

Մի բան, որն ամենևին զարմանալի չէ, հաշվի առնելով թավշյա հեղափոխությունից հետ թե՛ պաշտպանության նախարարի բազմաթիվ հայտարարությունները պաշտպանության ռազմավարության տրամաբանության փոփոխության և խոր պաշտպանական փիլիսոփայությունից «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» տրամաբանության անցնելու մասին, թե՛ վարչապետ Փաշինյանի ընդամենը օրեր առաջ ներկայացրած ուղերձը, որ ուղեկցում էր Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունմանը: Վարչապետի ուղերձում միանգամայն հստակ էր, որ Հայաստանը խաղաղության իր ռեգիոնալ քաղաքականության ու փիլիսոփայության համատեքստում «պասիվ» քաղաքականությունից անցնում է «ակտիվ» քաղաքականության: Այլ կերպ ասած՝ Հայաստանն իր ազգային անվտանգության նոր ռազմավարությամբ առաջնորդվում է «լավագույն պաշտպանությունը դա հարձակումն է» հայտնի տրամաբանությամբ, այս դեպքում Երևանը գործում է՝ ռեգիոնալ խաղաղության լավագույն պաշտպանությունը դա հարձակումն է:

Իհարկե, այդ հարձակման առիթը տվել է հակառակորդը, սակայն Երևանը օգտագործել է ոչ միայն առիթը, այլ դրանից օգտվելով նաև լուծել հետագա այլ առիթներ առնվազն այդ ուղղությամբ և նաև անվտանգային գծի ամբողջ երկայնքի ընդհանուր փիլիսոփայությամբ կանխելու կամ զգալիորեն նվազեցնելու խնդիրը: Հայաստանը ցույց է տվել, որ ուժը խաղաղությունն է, ոչ թե ռազմատենչությունն ու «մարդասպան դիվանագիտությունը», որը ուժի փոխարեն փորձում էր թե՛ իր հանրությանը, թե՛ միջազգային կառույցներին ու կենտրոններին տարիներ շարունակ ներկայացնել Ադրբեջանի ղեկավարությունը: Միևնույն ժամանակ, ադրբեջանական այդ քաղաքականությունն ու դրա տարիների դրսևորումները միարժեք էին դարձրել այն, որ հայկական պետականությունը կովկասյան այս ռեգիոնում խաղաղ գոյության և զարգացման հարցեր լուծելու համար չունի այլընտրանք, քան խոսել հենց ուժի դիրքից: Ընդ որում, հայկական ուժի դիրքից այդ խոսակցությունը գոյության և անվտանգ, խաղաղ զարգացման կարևոր գրավական է ռեգիոնում գտնվող ոչ միայն հայկական պետականության համար, այլ նաև Հայաստանի հյուսիսային և հարավային երկու հարևան երկրների, քանի որ ռեգիոնալ պատերազմի անընդհատ սպառնալիքը լարվածության մեջ է պահում երկուսին էլ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում