Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Եթե ՀԱՊԿ-ը փորձի խանգարել Հայաստանին, ապա կդրվի մի գերեզմանաքար, վրան էլ գրված՝ ՀԱՊԿ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Իրավիճակը հանգիստ է նաև արցախյան հատվածում:

Հայկական Զինված ուժերի հակաօդային պաշտպանությունը խոցել է հակառակորդի ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում, ընդհանուր թվով խոցվել է հակառակորդի շուրջ 10 ԱԹՍ: Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական:

Հուլիսի 12-ից ընթացող մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք երկու տասնյակ վիրավոր, այս պահին ունենք 10 վիրավոր, որոնք բուժում են ստանում բժշկական հաստատություններում, 5 զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով, մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է:

Ադրբեջանական Զինված ուժերն այս օրերին կիրառել են իրենց տրամադրության տակ գտնվող գրեթե բոլոր տրամաչափի զենքեր՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր և այլն, տանկեր, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ռազմական փորձագետ, պահեստազորի փոխգնդապետ Հրաչ Պետրոսյանցը և ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ ՍՈւ-30-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու Հայաստանի օդային սահմանների անձեռնմխելիությունը՝ Լեոնիդ Ներսիսյանը նշեց, որ դա, ըստ էության, նորություն էր, քանի որ, որքանով հայտնի է, ՍՈւ-30-ները դեռևս մարտական հերթապահության չէին հանվել:

Հրաչ Պետրոսյանցի դիտարկմամբ՝ իրավիճակը այնքան չէր սրվել, որ անհրաժեշտություն լիներ օգտագործել Սու-30-ները. «Մենք ուղղակի ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք մեր ունեցած բոլոր զինատեսակները ներգրավել»:

«Ադրբեջանը ցանկացած պահի կարող է դիմել անտրամաբանական որոշակի գործողությունների: Կարծում եմ՝ Ադրբեջանը այս ամենին գնացել է՝ անզորությունից ելնելով, և խաղամոլների նման, երբ խաղադրույք են կատարում, պարտվում, և ավելի մեծ խաղադրույք են կատարում, Ադրբեջանը կորցնում է, փորձում է ինչ-որ առավելության հասնել, և ավելի շատ է կորցնում»,- նշեց Հրաչ Պետրոսյանցը:

Լեոնիդ Ներսիսյանի խոսքով՝ Ալիևը կփորձի փրկել դեմքը, և առաջիկա մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա ընթացքում հնարավոր է, որ սահմանի այլ հատվածում քայլեր ձեռնարկեն:

Նման իրավիճակներում քննարկումների առանցքում է հայտնվում ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը: ՀԱՊԿ-ը հայտնեց խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին, սակայն ժամեր անց չեղարկեց և համերաշխության կոչով հանդես եկավ: Անդրադառնալով հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը հասցեական հայտարարությունով հանդես չի գալիս հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածության վերաբերյալ, Լեոնիդ Ներսիսյանը նշեց, որ ՀԱՊԿ-ից ռեալ ռազմական աջակցություն սպասել չարժե.«Ակնկալել կարելի է Մոսկվայից, եթե լայնածավալ պատերազմ լինի»:

Հրաչ Պետրոսյանցը նշեց, որ ցանկացած ռազմական կազմակերպություն պետք է պաշտպանի իր անդամի շահերը, սակայն ՀԱՊԿ-ը չի կատարում: «Քանի որ զինվորների առճակատում խրամատի մեջ չի եղել, ՀԱՊԿ-ի ռազմական ներգրավվածության մասին խոսք չի կարող լինել, ՀԱՊԿ-ը պետք է զուտ իր դիրքորոշումը հայտներ»: «Իսկ եթե ՀԱՊԿ-ը փորձի խանգարել Հայաստանին, ապա կդրվի մի գերեզմանաքար, վրան էլ գրված՝ ՀԱՊԿ»,- ընդգծեց ռազմական փորձագետը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում