Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Ադրբեջանին ԱՄՆ պաշտպանական հատկացումների դադարեցման հարցը Ներկայացուցիչների պալատում ընդունելը` միանգամայն հավանական է

Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին սահմանային հարձակումների լույսի ներքո ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատը քննարկելու է Ադրբեջանին ԱՄՆ պաշտպանական հատկացումների դադարեցումը: Քվեարկությունը կայանալու է հուլիսի 20-ին: Կոնգրեսական Բրեդ Շերմանը ներկայացրել է Ազգային պաշտպանական ակտում փոփոխություն կատարելու առաջարկ, որով 2021 թվականի ֆինանսական տարում պաշտպանական հոդվածներով միջոցներ և ծառայություններ չի տրամադրվի Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հավաստիացրել, որ այդ միջոցների փոխանցումը չի սպառնա քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը: Փոփոխության նախագծին աջակցում են նաև Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփայերը, Ադամ Շիֆը, ԹիՋեյ Քոքսը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը սպառնացել էր հարվածել Հայաստանից Ստեփանակերտի օդանավակայան թռչող քաղաքացիական ինքնաթիռներին: Ֆրենկ Փալոնեի առաջարկած մեկ այլ նախագծով ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը պետք է Կոնգրեսին զեկույց ներկայացնի ԱՄՆ ռազմական օգնության ծրագրի վերաբերյալ, որով նախորդ տարիներին Ադրբեջանին 120 միլիոն դոլարի պաշտպանական աջակցություն է տրամադրվել:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ մեկը մյուսի հետ կապ չունեցող գործընթացներ են։ «Այս նախագծի հետ կապված, մինչև այս դեպքերն էլ էին ակտիվ քննարկումներ ընթանում: Նման որոշում կոնգրեսականները շատ ավելի վաղ են կայացրել: Ինչ վերաբերում է հատկացումներին, ապա, այո՛, հանձնաժողովը դրա վերաբերյալ իր առաջարկությունները կանի, չի բացառվում, որ Ադրբեջանին հատկացումներ տրամադրելու մասով ընդունվի համապատասխան օրինագիծ ու այն ուղարկվի Սենատ: Իսկ Սենատն այն պետք է քննարկի մինչև սեպտեմբերի կեսերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ նրա` եթե Ներկայացուցիչների պալատում բանաձևն ընդունվի, Սենատում ևս պետք է ակտիվ աշխատել, որպեսզի ընդունված այդ փաստաթղթում փոփոխություն չկատարվի. «Կարծում եմ՝ իրատեսական է, որ Ներկայացուցիչների պալատում այն կընդունվի, այլ հարց է, թե ինչպիսին կլինի Պենտագոնի արձագանքը, վերջիվերջո, դա իրենց ծրագիրն է, որն ուղղված չէ Հայաստանի դեմ, ավելի շատ Իրանի դեմ, ու Իրան-Ադրբեջան սահմանային անվտանգության համար է Միացյալ Նահանգները հիմնականում աջակցություն տրամադրում Ադրբեջանին: Այնպես որ չի բացառվում, որ Ներկայացուցիչների պալատում բանաձևն ընդունվի այդ խմբագրմամբ ու ուղարկվի Սենատ»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց`պետք է միասնական աշխատանք տանել. «Հայաստան, Արցախ, Սփյուռք՝ մեր ամերիկացի բարեկամների հետ միասին, քաղաքակիրթ աշխարհը ներկայացնող ԱՄՆ-ի տարբեր քաղաքական շրջանակներ ներկայացնող մարդկանց հետ պետք է աշխատենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ փոխվի պաշտոնական Վաշինգտոնի մոտեցումը: Սա բարդ, տարիների քրտնաջան աշխատանք պահանջող աշխատանք է: Իսկապես տարիներ են պետք, որ մենք լուրջ տեղաշարժ գրանցենք: Բայց մենք պետք է դա անենք, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան ագրեսիվ երկիր են, ու նույն Թուրքիան ԱՄՆ-ի համար լուրջ գլխացավանք է ստեղծում: Ի՞նչ է նշանակում Սուրբ Սոֆիայի տաճարը նորից դարձնել մզկիթ, երբ աթաթուրքը 30-ականներին այն դարձրեց թանգարան, ինչ-որ տեղ քրիստոնյա և մահմեդական ժողովուրդների քաղաքակրթությունների համար երկխոսության հարթակ էր ստեղծել: Հիմա նորից է դա անում, ասում են՝ հաջորդը պետք է Երուսաղեմի մզկիթը վերցնենք: Այսինքն՝ ԱՄՆ-ի երկու կարևոր դաշնակիցներին Թուրքիան հարվածում է՝ Իսրայելին ու Հունաստանին»:

Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ իրենք պետք է այս ամենն օգտագործեն՝ ցույց տալու, որ Թուրքիան մեծ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար. «Ոչ միայն Հայաստանին ու հայ ժողովրդին, այլ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների համար: Նույնիսկ եթե դա դժվար լինի անել, մենք չպետք է հուսահատվենք ու շարունակենք աշխատանքը, որպեսզի փոփոխության հասնենք»:

Դիտարկմանը, թե մենք բավականին հաջող աշխատում ենք կոնգրեսականների հետ, մինչդեռ ԱՄՆ Պետդեպի հետ աշխատանքը թույլ է, մեր զրուցակիցն արձագանքեց. «Պետդեպի հետ մի քիչ ավելի շատ են խնդիրները, բայց, անկախ ամեն ինչից՝ հասարակական հատվածն ԱՄՆ-ում մեծ ուժ է ստանում: Վերջին զարգացումները անկայունություն էլ են բերում, բայց մյուս կողմից ցույց են տալիս, որ հասարակական կարծիքը ակտիվ է, հասարակությունն ավելի ակտիվ է ներգրավվում քաղաքական գործընթացներին, ինչը ևս մեկ հնարավորություն է ստեղծում մեր ասելիքն ու փաստարկներն ավելի ուժեղ դարձնել: Աշխատանքը պետք է շարունակենք, իսկ այն, որ Պետդեպարտամենտը սովորաբար ավելի կարծր դիրքորոշում ուն՝ ի փաստ է, աշխատում է նաև թուրք-ադրբեջանական լոբբին: Այնուամենայնիվ, կոնգրեսականների, Սփյուռքի հետ անհրաժեշտ է շատ սերտ համագործակցությունը պահպանել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում