Այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» ներկայացրել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:
«Դուք բավականին համեստ գտնվեցիք` ներկայացնելով, թե ինչ կրթություն եք ստացել: Միացյալ Նահանգներում կրթությունը բավականին թանկ է. ինչպե՞ս եք վճարել»,- թեկնածուին հարցրեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` հավելելով, որ այժմ շատ խոսվում է կոռուպցիոն ռիսկերի մասին:
Մանրամասն՝ տեսանյութում: