Այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» ներկայացրել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:
«Ի՞նչ քայլեր կարող է անել ԿԲ-ն կանխիկի շրջանառությունը նվազեցնելու ուղղությամբ»,- թեկնածուին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև սպառողական բանկերին և հարցրեց. «Չե՞ք կարծում, որ այս պորտֆելը պետք է զտել»:
Մանրամասն՝ տեսանյութում: