Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է լինի այն ամփոփ փաստաթուղթը, որի մեջ կան այն ելակետային դրույթները, որոնց վրա պետք է կառուցվի մեր անվտանգությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Դա շատ լուրջ փաստաթուղթ է, որը կազմվում է այսօր առկա մարտահրավերներին համապատասխան, մեր ուժերին ու ռեսուրսներին, մեր տեսլականին համապատասխան: Կարծում եմ՝ հնարավորին այնտեղ ամփոփված են բոլոր ռազմավարական թիրախները, որոնք պետք է լինեն»,-ասաց նա: