Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկիրը բախվել է կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով, վիրուսի առաջին ալիքն ազդել է հանրապետության հյուսիսային և կենտրոնական հատվածների վրա: Երկրորդ ալիքը, ըստ նախագահի, սկսվել է մայիսին և ընդգրկել է Իրանի հարավային շրջանները:
«Մենք կկարողանանք հաղթահարել կորոնավիրուսի երկրորդ ալիքը»,- ասել է Ռոհանին: Կառավարության նիստում նրա ելույթը ցուցադրվել է պետական հեռուստատեսությամբ:
Ներկայումս Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 262 հազար դեպք, մահացել է 13.2 հազար հիվանդ: Վարակից բուժվել է ավելի քան 225 հազար մարդ: