Այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Պատգամավորն ունի քվեարկության իրավունք, բայց չի կարողանում այդ իրավունքն իրացնել, որովհետև պետությունը թույլ չի տալիս իր մուտքը Ազգային ժողով, որովհետև ինքը վարակված է և կարող է վտանգ ներկայացնել այլ կոլեգաների համար: Մենք պետք է հնարավորություն տանք պատգամավորին իրացնելու քվեարկության իր իրավունքը»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը` հավելելով, որ նախագիծը բավականին պարզ է:
Մանրամասն՝ տեսանյութում: