Այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Մոռացե՞լ եք, որ ՀՀ-ում պառլամենտական համակարգ է: Էդ դուք ձեր տակը ռո՞ւմբ եք դնում: Սա աբսուրդ բան է, վերցրեք` հետ տարեք»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ «Ելք» դաշինքը ժամանակին դեմ է արտահայտվել նաև ծրարով քվեարկությանը, իսկ հիմա պատգամավորի անաշխատունակության մասին է խոսվում. «Ձեր ձայները բավարար են նույնիսկ կորոնավիրուսի համավարակի ժամանակ Սահմանադրությունը փոխելու: Ինչի՞ մասին է խոսքը, մենք չե՞նք կարողացել աշխատել այս ընթացքում, ձայների խնդի՞ր ենք ունեցել»:
Մանրամասն՝ տեսանյութում: