Այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Նպատակը կորոնավիրուսի պատճառով ԱԺ աշխատանքները չպարալիզացնելն է: Կարծում եմ` ճիշտ եմ հասկանում: Ուստի օրինագիծը պետք է առավելագույնս հստակ լինի, այլ մեկնաբանությունների և չարաշահումների տեղիք չտա: Պետք է հստակ գրված լինի, որ կորոնավիրուսով վարակակրի մասին է խոսքը»,- դիմելով Վահագն Հովակիմյանին` ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Արձագանքելով` Վահագն Հովակիմյանն ասաց. «Եթե պատգամավորը պետք է գործիքն օգտագործի ի չարս, դա կարող է դառնալ մեր պետության ողբերգությունը: Եթե լինի նման պատգամավոր, հանրությունը պետք է տեսնի»:
ԱԺ նախագահը, սակայն, չհամաձայնեց և կարծում է, որ պետք է կենտրոնանալ կորոնավիրուսի համաճարակի վրա:
Մանրամասն՝ տեսանյութում: