Այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը, առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ պատգամավորների քվեարկության կարգը: «Կորոնավիրուսի պատճառով պատգամավորը չի կարողանում արտահայտել իր կամքը և զրկվում է իր լիազորություններն իրացնելուց»,- նշեց նա:
Առաջարկվում է, որ առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ դարձած պատգամավորները քվեարկեն գրավոր:
Մանրամասն՝ տեսանյութում: