Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեր ֆուտբոլում մեծացող ուռուցքները պետք է զրկվեն նաև ազատությունից․ Գոռ Մարտիրոսյան

2019/2020 թթ ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում ավարտվեց սկանդալով։ Հիմք ընդունելով ՈւԵՖԱ-ից ստացված պայմանավորված հանդիպումների մասին զեկույցները՝ ՀՖՖ-ն դադարեցրեց Առաջին խմբի առաջնությունը միանգամից որակազրկելով այս մրցաշարում ելույթ ունեցող 4 ակումբների՝ «Արագածին», «Տորպեդոյին», «Լոկոմոտիվին» և «Մասիսին»։ Ավելի վաղ էլ ՀՖՖ-ի կարգապահական էթիկայի նիստի ժամանակ որոշում էր կայացվել առաջնությունից հանել «Սևան» ֆուտբոլային ակումբին։ Օրեր առաջ «Ռեդ Իգլս» ֆան ակումբի հիմնադիր Դենիս Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով խաղադրույթների տոմսեր նշել էր, որ դեռևս անցյալ տարվա օգոստոսին հնարավոր պայմանավորված հանդիպում է անցկացրել նաև «Սևանը»։ Հայկական ֆուտբոլում ծավալված վերջին իրադարձությունների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է  «Սևանի» ավագ՝ դարպասապահ Գոռ Մարտիրոսյանի հետ։

-Ի՞նչպես կմեկնաբանեք ՀՖՖ-ի վերջին աղմկահարույց որոշումները 5 ակումբների որակազրկման և Առաջին խմբի առաջնության դադարեցման վերաբերյալ։

– Շատ ուրախացա, երբ իմացա։  Միայն առաջնությունից հանելը նման չարիք հանդիսացող մարդկանց, մեծ ուրախություն կլիներ նրանց համար։ Պետք էր զրկել ինչպես ֆուտբոլային գործունեությունից, այդպես էլ ազատությունից, քանզի նրանք մեծացող ուռուցք են մեր ֆուտբոլում։ Խնդրում եմ ՀՖՖ-ին և իրավապահ մարմիններին, աչալուրջ լինել տարածվող լուրերին, առանց կրակ ծուխ չի լինում։ Առաջնությունը դեռ չսկսված արդեն շատ անվանի մասնագետներ խոսում էին սպասվող չարիքի մասին։ Թող խորը ուսումնասիրություններ անեն ու արմատախիլ անեն էս երևույթը, որը փչացնում է մեր կյանքը։Կարծում եմ դժվար չի լինի։

-Ավելի վաղ ՀՖՖ-ն առաջնությունից հանել էր «Սևան» ակումբին։ Ըստ Ձեզ դա արդարացի՞ որոշում էր։

-Այո, արդարացի էր այնքանով, որ մեր իսկ անփութության հետևանքն էր։ Հաշվարկների մեջ սխալվել էին մերոնք ու  կանոնադրության համաձայն երեք տեխնիկական պարտություն ունեցող թիմը հեռացվում է ընթացող առաջնությունից։ Այսինքն սահմանվածից ավել դեղին քարտ ունեցող ֆուտբոլիստներ խաղացել էին:

Նախօրեին «Ռեդ Իգլս» ֆան ակումբի հիմնադիրը կասկած էր հայտնել, որ «Սևանը» ևս պայմանավորված հանդիպում է անցկացրել։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին։

-Չեմ կարող մեկնաբանել, քանի որ հիմնավորումներ չունեմ, բայց կասեմ, որ տվյալ խաղից հետո հեռացվեցին մարզիչը ու էլի մի քանի ֆուտբոլիստներ։ Դրանից հետո աստիճանաբար կազմը համալրվեց 90% հայերով։ Սակայն նման հրապարակումներից հետո թող համապատասխան մարմինները հետաքննություն սկսեն պարզելու հրապարակման լրջությունը, որովհետև ըստ իս բավականին լուրջ փաստ է դա։

-Առաջին խմբի առաջնությունում մեծ թիվ են կազմում լեգեոներներ, իսկ տեղացի կադրերը կարծես անտեսվում են։ Լեգեոներների շարքերում քիչ չեն նաև 30 անց խաղացողները։ Ի՞նչ կասեք այս երևույթի մասին։

-Հենց այդ լեգեոներներն էլ բերեցին այդ արատավոր երևույթը։ Հենց այդ լեգեոներներն են ,որ փչացնում են մեր տեղից էլ վատ վիճակում գտնվող ֆուտբոլը։ Նպատակը ո՞րն է 15 լեգեոներ պահելու մի թիմում, որը ոչ մի նպատակ չունի և է գտնվումա 6-րդից էլ ցածր հորիզոնականներում։ Կարծում եմ տրամաբանությունից հեռու է, բերել լուծել լեգեոների կեցության խնդիրը, տալ աշխատավարձ, ապահովել ամեն ինչով, բայց գտնվել ցածր հորիզոնականներում։ Կարծում եմ նաև դա կասկածի տեղիք տալիս է։

-Ստեղծված իրավիճակում ի՞նչպես եք տեսնում Ձեր և մյուս հայաստանցի ֆուտբոլիստների ապագան։

-Հայտնվել ենք շատ վատ իրավիճակում։ Բոլորս իմանալով ինչ է կատարվում առաջին խմբում, միաժամանակ վախենում ենք սխալվելուց։ Իսկ կյանքում ու առավել ևս ֆուտբոլում սխալվելուց ոչ ոք ապահովագրված չէ։ Մենք մտածում ենք հանկարծ չսխալվենք, որ մարդիկ հանկարծ միտում չնկատեն։

-Ըստ Ձեզ ի՞նչ քայլեր պետք է արվեն խնդիրը լուծելու համար։

-Լեգեոներների սահմանափակը պարտադիր է։ Բայց դա պետք է լինի խելացի քաղաքականությամբ։ Միաժամանակ պետք է լինեն որակյալ լեգեոներներ, որ բացի ակումբին օգուտ տալուց, իր փորձով ու տաղանդով օգտակար լինի իր կողքին գտնող հայ ֆուտբոլիստին։ Ընդունված լիմիտը չի էլ կարելի լիմիտ համարել, որովհետև այն գրեթե եղանակ չփոխեց։ Այնուամենայնիվ, ռուս ու օրինակ ղազախ ֆուտբոլիստը լեգեոներ չի համարվելու։ Իսկ մեր ազգը որ լեգեոներ ու մաշկի գույնով ֆուտբոլիստ ընտրելու հետ սեր ունի նաև հային թերագնահատել գիտի։ Պատմությունը դա է ցույց տվել։Եղել են մարզիչներ, ովքեր անձնական շահ են ունեցել լեգեոներ բերելու ու խաղացնելու հարցում 50-50 տարբերակով։Մի խոսքով ով հասցրել  է վնաս է տվել մեր ֆուտբոլին, անձնական շահը գերակայելով ընդհանուրից։

-Կպատմե՞ք Ձեր և «Սևան» ակումբի ծրագրերի և նպատակների մասին։

-Ակումբի հետ կապված ծրագրերս կախված է ակումբի առջև դրվելիք խնդրից, առայժմ հստակություն չկա ,բայց առաջիկա  2֊-3օրվա ընթացքում կարծում եմ կլինի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում