Մեր քաղաքացիական բնակչությունը որևէ նշանակալի վիրավորումներ, վնասվածքներ չի ստացել։ Այս մասին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Վերջինս նշեց, որ տուժելը վերաբերում է հիմնականում նյութական մասին։ Արծրուն Հովհաննիսյանը նաև ասաց, որ որևէ բնակավայրից որևէ տարհանում չի եղել. «Խնդրում եմ՝ այս հարցն ընդհանրապես փակենք։ Տարհանում չի եղել և կարծում եմ՝ չի էլ լինի»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։