Մադրիդի «Ռեալն» իր երկրպագուներին խնդրել է չտոնել չեմպիոնությունը Իսպանիայի մայրաքաղաքի փողոցներում:
Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ռեալի» երկրպագուներին հորդորել է չտոնել հաղթանակ ավանդույթի համար` Պլասա դե Սիբելեսում: Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է:
Իսպանիայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր, և եթե «Ռեալին» հաջողվի առաջիկա տուրում գերազանցել «Վիլիառեալին», ապա Զիդանի սաները կապահովեն երկրի չեմպիոնի կոչումը: