ՀՀ զինված ուժերը իրենց առջեւ դրված խնդիրը փայլուն կատարում են, որը պարզ տեսնում եք: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Կոնֆլիկտի բնույթը, ծավալներն այնպիսին չեն, որ Հայաստանը դիմի այլ քայլերի, այդ թվում նաեւ պահեստազորայինների կամ կամավորականների աջկցությանը: Մենք վստահ ենք, որ մեր կամավորականները պատրաստ են, մենք դա տեսել ենք բազմիցս: Մենք շնորհակալ ենք իրենց ամեն ինչով՝ լինի զորավարժություններ, ապրիլյան գործողություններ: