Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորրը շարունակվում է: Այս մասին հուլիսի 15-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահի դրությամբ շարունակվում է երեկվա հարաբերական անդդորը, հանգիստ վիճակը: Արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել, արտառոց բան տեղի չի ունեցել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: