ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Հոնկոնգի համար չեղյալ են հայտարարվում տնտեսական արտոնությունները, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Նրա խոսքերով, սրանից հետո ԱՄՆ-ի վերաբերմունքը Հոնկոնգի նկատմամբ նույնն է լինելու, ինչ մայրցամաքային Չինաստանի նկատմամբ: ԱՄՆ նախագահը բացատրել է, որ այժմ ՉԺՀ-ի այս տարածաշրջանի համար «հատուկ արտոնություններ չեն լինելու, ոչ մի առանձնահատուկ վերաբերմունք տնտեսության մեջ և զգայուն տեխնոլոգիաների ոչ մի արտահանում»:
«Դրանից բացի, ինչպես գիտեք, մենք լուրջ մաքսատուրքեր ենք մտցնում և շատ մեծ տուրքեր ենք մտցրել Չինաստանի նկատմամբ», – ավելացրել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կսկսի Հոնկոնգին արտոնյալ կարգավիճակից զրկելու գործընթացը: