Թուրքիայի նախագահի աշխատակազմը հաղորդել է, որ հուլիսի 14-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել է Լիբիայի իրավիճակը:
Հայտարարության մեջ նշվում է, որ առաջնորդները պայմանավորվել են ավելի սերտ համագործակցել Լիբիայում մշտական կայունության հասնելու համար:
Բացի այդ, Թրամփը և Էրդողանը նպատակ են դրել երկրների միջև ապրանքաշրջանառությունը մինչև 100 միլիարդ դոլարի մակարդակի հասցնել: