Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Թուրք մտավորականները հեռուստածրագրում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Վերջերս մի տեսանյութ գտա, որտեղ երկու թուրք մտավորականներ հանդես են գալիս Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Քննարկումը տեղի է ունեցել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Տեսանյութում Էրդողան Այդինի և Այդին Չուբուքչուի զրույցը թուրքերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Մեկ ժամ 37 րոպե տևողությամբ ծրագրի անվանումն է՝ «Բաբելոնյան աշտարակ»: Ծրագրի վերնագիրն է՝ «Առերեսվելով ցեղասպանությանը»։

Անանուն թուրք հաղորդավարը ծրագիրն սկսեց հետևյալ հարցերով. «Ի՞նչ է իրականում տեղի ունեցել 1915-ին․ ինչի՞ միջով են անցել մարդիկ․ դա ցեղասպանությո՞ւն էր․ դա տեղահանությո՞ւն էր»:

Ահա հատվածներ այդ քննարկումից.

Էրդողան Այդին. «Հիշենք, որ 1915-ին տեղահանությունը, երբ կենտրոնանում ես մանրամասների վրա, նշանակում է նույնը, ինչ 1948-ի ցեղասպանությունն էր… եթե բռնագաղթը չի իրականացվում այն մարդկանց համաձայնությամբ, որոնք աքսորվել են իրենց իսկ անվտանգության համար, ի դեպ, արտաքսումները չեն իրականացվում այդ [պատճառով]։ Դա արվում է պետությունների ինքնիշխանությունն ընդլայնելու, հասարակությանը պատժելու, այլոց տեղավորելու համար, եթե հողն արգասաբեր է։ Ուստի, եթե դա արվում է ընդդեմ ժողովրդի կամքի, եթե նրանց բոլորին, ներառյալ կանանց, երեխաներին ու ծերերին վտարում են, ապա դա հանցագործություն է մարդկության դեմ»։

Հաղորդավար. «Դավութօղլուն (Թուրքիայի նախկին վարչապետ) այդպես է ասում: Նա ասում է, նա ամենուրեք կրկնում է, որ տեղահանությունը հանցագործություն է մարդկության դեմ: Նա ընդունում է դա որպես այդպիսին »:

Այդին Չուբուքչու. «… Բայց երբ ուսումնասիրում ենք 1948 թ․ ցեղասպանության մասին դաշնագրի հոդվածները, մենք տեսնում ենք, որ իրականում նրանք են սահմանում այս կիրառումը…»:

Էրդողան Այդին. «Այն փաստաթղթերը, որոնք ուսումնասիրում են պատմաբանները, այնքան էլ կարևոր չեն: Կարևորն այդ փաստաթղթերի մեկնաբանման ձևն է, թե ինչպես է վերջնական զեկույցը շարադրվելու և ինչ քաղաքականության է ծառայելու: Պատմաբանը նման չէ լաբորատորիայի բժշկի։ Պատմությունը հստակ կամ փակ չէ մեկնաբանության համար: Այն չի կարելի բացատրել սեղմ պատճառահետևանքային կապերով։ Բոլոր նրանք, ովքեր ուսումնասիրել են փաստաթղթերը և պահանջներ ներկայացրել մինչև այսօր, արդեն պատմաբան են: Ի վերջո, նրանք, ովքեր հարցը լուծելու են այն փաստերի լույսի ներքո, որոնք ներկայացնում են պատմաբանները, քաղաքական գործիչներն են: Իհարկե, դա քաղաքական է: Երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը, պատմաբանների ասածն այնքան էլ կարևոր չէ: Փաստաթղթերը, վիճակագրությունը, լքված ունեցվածքի վերաբերյալ պետական ​​կիրառման վերաբերող օրենքները արդեն ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը հասել է զրոյական կետի, քանի որ այս երկրում մեծ բնակչություն էին կազմում: Ո՞ւր գնացին այս մարդիկ: Ո՞ւր գնաց այդ տոհմը: Հարցն այնքան պարզ է: Եթե նրանք չեն կոտորվել, ապա ինչ է պատահել նրանց հետ: Չեն գոլորշիացել, չէ՞: Ինչպես ցույց են տալիս հանրահայտ փաստերը, պատերազմը և ռուսական ներխուժումը Վանի, Բիթլիսի շրջաններ և այլն, մինչև Երզնկա, պատրվակ էր այդ հողերից հայերին արտաքսելու համար: Ինչպե՞ս․ տեղահանելով։ Այո, գյուղերը դատարկվեցին։ Մարդիկ, ներառյալ երեխաները, ոտքով, մերկ ու սոված, ստիպված էին քայլել դեպի Սիրիա: Նրանք տեղահանվեցին Էրզրումից, Կարսից, Երզնկայից և Վանից դեպի Սիրիա այն ժամանակվա տրանսպորտային պայմաններում։ Նրանք չէին կարող հասնել [Սիրիա], քանի որ, համաձայն ծրագրի, անզեն դժբախտ, մերկ, սոված քաղաքացիները, կանայք իրենց երեխաներով, ինչպես տեսնում ենք մեր ետևում գտնվող լուսանկարներում, այդ ճանապարհներին նաև հարձակման էին ենթարկվում ավազակախմբերի կողմից: Ճանապարհին նրանց թալանում էին, գերի վերցնում, կոտորում։ Ի վերջո, Թուրքիայից արտաքսված հայերի միայն մեկ չորրորդը հասավ Սիրիա: Երեք քառորդը մահացավ ճանապարհին: Օսմանյան փաստաթղթերը նույնպես ընդունում են այդ մահվան դեպքերը որպես համաճարակների կամ հարձակման հետևանք, բայց ասում են, որ դա ոչ մի առնչություն չուներ նրանց հետ: Պատմական փաստաթղթերը հստակ են: Վճռական կետն այն է, թե ինչպես է պետությունը քաղաքականորեն վարվելու և ինչ է բխելու դրանցից: Պատմաբաններն արդեն արել են այն, ինչ պետք է անեին: Ինչ-որ մեկից հեռագիր է ուղարկվել ինչ-որ մեկին՝ սրա նման հազարավոր փաստաթղթեր։ Հազարավոր փաստաթղթեր են բացահայտվում: Ոչ մի գաղտնի փաստաթուղթ չի մնացել: Եթե ​​կա որևէ գաղտնի փաստաթուղթ, ապա դա Օսմանյան կայսրությունից Թուրքիա փոխանցված փաստաթղթերի մի մասն է: Իհարկե, թաքցված են այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են ցեղասպանությունը ՝ ասելով, որ «տեղահանելիս ճանապարհներին նրանց կոտորեք»: Մենք երբեք չենք կարող տեսնել դրանք: Ինչպես երեկ ասաց [թուրք լրագրող] Վեյսի Սանսոզենը, մենք սպանության ապացույցներ ենք պահանջում մարդասպանից: Տալի՞ս է նա։ Ոչ, նա չի տալիս։ Դա երբեք չի հայտնվի։ Փաստաթղթերը, որոնք ունեն հայերը, հիմնված են հոգևորականների, օտարերկրյա դիվանագետների և լրագրողների պատրաստած վկայությունների և զեկույցների վրա: Նրանց մեծ մասը ակնհայտորեն արտացոլում է ողջ ողբերգությունը: Կան այն ժամանակվա նկարներ և ֆիլմեր՝ չնայած շատ սահմանափակ հնարավորություններին: Հայ ժողովրդի ոչնչացումն անկասկած է: Նրանց ոչնչացրել են։ Սա է գլխավորը»։

Այդին Չուբուքչու. «Թույլ տվեք ավելացնել: Դա արեցին ոչ թե պատմաբանները, այլ քաղաքական գործիչները: Մաքրելը ևս նրանց գործն է։ Երկրորդ, ինչպես նշեց իմ եղբայր Այդինը, նմանատիպ աշխատանքներ կատարողները սովորաբար ջնջում են փաստաթղթերը, օգտագործում են այնպիսի արտահայտություններ, որոնք հնարավոր չէ վերծանել: Ուստի, երբ հանցագործը կեղեքում է, նա փորձում է քողարկել այն: Իրականում, ամենակարևոր փաստաթուղթը ժողովրդի իրական և ֆիզիկական ոչնչացումն է իրենց պատմական հողերից»:

Էրդողան Այդին. «100 տարի է անցել այդ իրադարձությունից, ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է շրջադարձային լինի: Ահա թե ինչպես է համաշխարհային հանրային կարծիքը նայում դրան։ Ինչո՞ւ այս հարցը 100 տարի չի լուծվում։ Սա խնդիր է։ Մյուս կողմից, հաշվի առնելով Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և նրա հարաբերությունները Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ, կարող ենք խոսել Թուրքիային անկյուն կանգնեցնելու մասին։ Անկասկած, այս հարցը այժմ քաղաքական քարտ է: Այն ունի նաև այդ կողմը: Բայց սա չի փոխում այն ​​փաստը, որ հայերը բնաջնջվել են: Երբ մեկը ասում է, որ ֆրանսիացիները, գերմանացիները, Հռոմի պապը ուզում են սա [ճանաչվի], մեր ներքին հասարակական կարծիքը դա ընկալում է այնպես, կարծես թե աշխարհի բոլոր քրիստոնյաները, բոլոր «գյավուրները» [անհավատները] միավորվել են և հարձակվել մեզ վրա: Ակնհայտ է, որ քանի դեռ այս ոճրագործությունը կպչում է նրանց, բոլոր թուրքական կառավարությունները և պետությունը խնդիրներ կունենան: Այդ մասը հետաքրքրում է պետությանը, բայց այդ նույն բանը ամոթ է նաև մեզ համար և ամոթ է թուրք ժողովրդի համար: Մենք ուզում ենք ազատվել դրանից: Ամեն ոք, ով ուզում է դա: Բայց մենք սա ենք ուզում:Մենք բոլորս այսօր մեղավոր և պատասխանատու ենք հայ ժողովրդի անողոք սպանության համար: Մենք դա պետք է զգանք: Ուստի մենք ուզում ենք ազատվել դրանից: Անկասկած, կա մեկ այլ կողմ: Ցեղասպանությանն առերեսվելը ժողովրդավարության համար մեր պայքարի կարևոր մասն է։ Եթե ​​մենք պաշտպանում ենք ժողովուրդների եղբայրության գաղափարը և խաղաղ համակեցությունը, ապա մենք նույնպես պետք է մեր պարտականությունները կատարենք հետադարձ հայացքով: Բացի այդ, Հայկական հարցը մի թեմա է, որը շարունակաբար սնուցում է ֆաշիզմ և մոլեռանդություն: Հայերի նկատմամբ թշնամությունը ֆաշիստական ​​քարոզչության էական մասն է: Հետևաբար, ժողովրդավարության համար պայքարում այս հարցը պետք է լուծվի. Ցեղասպանությունը պետք է ճանաչել՝ ֆաշիզմի, մոլեռանդության և շովինիզմի զենքերը կոտրելու և թաղելու համար»։

(Երկրորդ մասը՝ հաջորդ շաբաթ)

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում