Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

ՍԴ-ն չքննեց ԲԴԽ-ի դիմումը, քվորում չկար․ ինչպես կավարտվի Հայկ Հովհաննիսյան-ԲԴԽ հակամարտությունը

Հուլիսի 14-ին Սահմանադրական դատարանում պետք է քննվեր Բարձրագույն դատական խորհրդի դիմումը Դատական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին (արդար դատաքննության իրավունք) համապատասխանության հարցը։ ԲԴԽ-ն որոշել էր դիմել ՍԴ այն բանից հետո, երբ երկու ամիս առաջ, մայիսի 15-ին քննության էր առել ԲԴԽ գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանի և դատավորներ Անի Մխիթարյանի ու Մեսրոպ Մակյանի միջնորդությունը ԲԴԽ գիտնական անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։ Հատկանշական է, որ մայիսի 15-ի նիստում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այդպես էլ չանցավ գործի, ըստ էության, քննությանը, այլ միանգամից բարձրացրեց ԲԴԽ կազմի անկողմնակալության հարցը, որից հետո խորհուրդը մի քանի ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ ու որոշեց կասեցնել Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված վարույթն ու հարցի սահմանադրականության որոշման համար դիմել ՍԴ-ին։

Հիշեցնենք, որ Հայկ Հովհաննիսյանը փետրվարի 27-ին իր հատուկ կարծիքում սուր և հիմնավոր քննադատության էր ենթարկել ՍԴ-ին։ Հովհաննիսյանի կարծիքով՝ ՍԴ-ն սահմանափակել էր ԲԴԽ կարևորագույն լիազորությունը, և ԲԴԽ-ն զրկվել էր դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարք կատարած դատավորների լիազորությունները դադարեցնելու իր իրավունքից։

Խնդիրը, կարծես, ավելի խորն է, քանզի Հովհաննիսյանի դեմ այդ գործընթացի նախաձեռնման արմատները, ըստ որոշ վերլուծությունների, տանում են 2019թ. հուլիս ամիս, երբ, Արթուր Վանեցյանի հովանավորությամբ, ԲԴԽ-ում Վարդազարյանի հետ իշխանության եկած Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի հեռացման հարցը բարձրացրեց հենց Հայկ Հովհաննիսյանը, իր գործընկերներ Լիպարիտ Մելիքջանյանի և Գրիգոր Բեքմեզյանի հետ։ Արդյունքում Նախշուն Տավարացյանը հրաժարական տվեց ԲԴԽ անդամությունից, ինչը դատավորական համայնքում ծանր հարված էր Ռուբեն Վարդազարյանի հեղինակությանը, քանզի վերջինս էր Նախշուն Տավարացյանին հորդորել, ի վերջո, ստանձնել ԲԴԽ անդամի պաշտոնը։ Ավելին, Հայկ Հովհաննիսյանի դրսևորած վարքագիծն անսովոր ու անընդունելի էր թե՛ Վարդազարյանի, թե՛ դատական համակարգի կասկածելի անցյալ ունեցող հնաբնակ շատ դատավորների համար, որոնք Հովհաննիսյանին համարում են դասակարգային թշնամի։ Եվ ահա Ռուբեն Վարդազարյանն, իր կարծիքով, հարմար առիթը բաց չթողեց Հայկ Հովհաննիսյանին «պատժելու» համար։ Հատկանշական է, որ դա անելու համար, Վարդազարյանը փաստացի գործածեց Գրիգոր Բեքմեզյանի սկզբունքայնությունն ու օբյեկտիվությունը։ Վերջինս իր համար աննկատ ներքաշվեց Ռուբեն Վարդազարյանի և նրա դատական կլանի ու Հայկ Հովհաննիսյանի առճակատման մեջ, ընդ որում՝ Վարդազարյանի կողմում։ Իսկ թե ինչու վերջին պահին ԲԴԽ նախագահ Վարդազարյանը որոշեց այնուամենայնիվ, ըստ էության, չքննել գործն ու այն վերահասցեագրել ՍԴ-ին, նույնպես տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց։ Գուցե Վարդազարյանը և մյուս ԲԴԽ դատավոր անդամները կարծել են, թե Հայկ Հովհաննիսյանը լուրջ չի ընդունի իր հանդեպ հարուցած միջնորդությունը, և ամեն ինչ կավարտվի թեթև նախազգուշացմամբ կամ գուցե իր արդարացմամբ։ Սակայն վերջինս երկու նիստում էլ ցուցադրեց, որ ինքը պատրաստ է «գոտեմարտին», սակայն երկու նիստերն էլ, ըստ էության, տեղի չունեցան։ Հովհաննիսյանի այդ մարտական վարքագծից գուցե ԲԴԽ դատավոր-անդամներն ու նախագան Վարդազարյանը հասկացել են, որ վերջինս պատրաստվում է հետևողականորեն և հանրորեն դիմակազերծել թե՛ իրենց և թե՛դատական համակարգում առկա և հանրության աչքին անհասու մի շարք խորքային խնդիրներ, որից հետո ԲԴԽ շատ անդամներ առնվազն ստիպված կլինեին հրաժարական տալ։

Հովհաննիսյանը, անդրադառնալով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե, իր կարծիքով, ինչպես կավարտվի այս հակամարտությունը, ասաց. «Ես հակամարտության փոխարեն կգործածեի գիտական բանավեճ եզրույթը, որի արդյունքում ծնվում է ճշմարտությունը։ Իսկ հետագայում մենք պետք է նոր որակական անցում կատարենք բանավեճի մշակույթից դեպի երկխոսության մշակույթ, քանզի մենք հայերս, մեծ հաշվով, միմյանց հետ կիսելու բան չունենք և հակառակը, սահմանին ծավալվող վերջին օրերի իրադարձությունները կրկին վկայում են համախմբման հրամայականը»։ Նա նաև նշեց, որ պետական ցանկացած պաշտոնյա պետք է խնայողաբար վերաբերվի բյուջետային միջոցներին, որոնք կարող են ծախսվել արդի պաշտպանական համակարգերի ձեռքբերման և սոցիալական ու տնտեսական ծրագրերի իրականացման վրա։ Իսկ ԲԴԽ կողմից նախաձեռնված այս ամբողջ գործընթացը այդ հանրային միջոցների ծախսման լավագույն ձևը չէր, քանզի արդար դատաքննության իրավունքի խախտված լինել-չլինելու և դրա սահմանադրականության հարցը թեև կարող է լուծել ՍԴ-ն, սակայն ԲԴԽ-ն, ելնելով իր սահմանադրական առաքելությունից, լիովին կարող էր և պարտավոր էր հենց ինքը լուծել այդ հարցը և հանրային ռեսուրսը չծախսել՝ ՍԴ-ին ծանրաբեռնելով այդ հարցով։ Ավելին, ըստ Հովհաննիսյանի, իր դեմ միջնորդության հարուցման փուլում արդեն ԲԴԽ անդամները պարտավոր էին մտահոգվել այն հարցով, թե արդյո՞ք այդպիսի գործընթաց նախաձեռնելով իրենք ի սկզբանե չեն խախտում Սահմանադրությունը, ինչն, ըստ Հովհաննիսյանի, չի արվել․«Հաշվի առնելով, որ սա ԲԴԽ անդամին պատասխանատվության կանչելու առաջին փորձն էր, գուցե կարելի է ներողամիտ գտնվել»,- եզրափակեց Հովհաննիսյանը։ Նա նաև նշեց, որ եթե նույնիսկ ՍԴ-ն ի վերջո որոշի, որ ԲԴԽ անդամները կարող են իր դեմ վարույթ նախաձեռնել, ապա դա չի ազատելու ԲԴԽ անդամներին իրենց անկողմնակալության հարցին անդրադառնալու և որոշելու բեռից։ Մյուս կողմից, նշեց Հովհաննիսյանը, ԲԴԽ անդամների միջնորդության լեզուն մեղադրական եզրակացություն է հիշեցնում, և այդպիսի պայմաններում նույնիսկ ՍԴ դրական դիրքորոշումը չի շտկի իրավիճակը` կարգապահական վարույթ նախաձեռնած ԲԴԽ անդամների անկախ և անկողմնակալ ընկալված լինելու առումով։ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ այս բացասական փորձը ևս կօգնի կարգապահական ապագա վարույթների նախաձեռնման և իրականացման համար ամենաբարձր նշաձող սահմանելու գործում։

Հ․ Գ․ Պարադոքսալ է, որ Հայկ Հովհաննիսյանի հետ կապված վարույթը, որի պաշտոնական պատճառը վերջինիս կողմից ՍԴ-ին ու Հրայր Թովմասյանի գլխավորությամբ դրա նախկին կազմին խիստ քննադատության ենթարկելն էր, ԲԴԽ-ն կրկին ուղարկեց ՍԴ։ Եթե ՍԴ-ում պահպանվեր նախկին կազմը, ապա դատական համակարգի կողմից «հանդուգն» Հովհաննիսյանին հրապարակայնորեն «ձաղկելու» վարպետորեն մշակված օպերացիան, թերևս, հաջողվեր։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում