Լուրեր
18:00-ից սկսած իրավիճակը համեմատաբար հանգիստ է, լարվածության նվազում ունենք. Արծրուն Հովհաննիսյան
  • 23:42
  • 2020-07-14
  • Դիտումներ՝ *

Հայ-ադրբեջանական սահմանին ընդհանուր օպերատիվ վիճակը ժամը 18:00-ից համեմատաբար հանգիստ է: Այս մասին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում բրիֆինգի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահին ընդհանուր օպերատիվ վիճակը համեմատաբար հանգիստ է: Եվ այդ համեմատաբար հանգիստն ըստ էության սկսվել է ժամը 18:00-ից, շատ քիչ կրակոցներ կան՝ գոնե թե մեծ տրամաչափի չկան: Այսինքն լարվածության նվազում ունենք»,-ասաց Հովհաննիսյանը:

  • Դիտումներ՝ *