Լուրեր
Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
  • 23:20
  • 2020-07-14
  • Դիտումներ՝ *

Հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ընթացքում վիրավորում ստացած ՀՀ Զինված ուժերի զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բարեբախտաբար, մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, հիմնականում միջին ու թեթև վնասվածքներ են ստացել»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հայնեց, որ հայ քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ չկան:

 

  • Դիտումներ՝ *