Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանն իր անվտանգությունն ապահովելու գերկենսական քայլեր է ձեռնարկում․ ներքաղաքական շահարկումներն անթույլատրելի են

Անթույլատրելի ենք համարում ներքաղաքական ցանկացած շահարկում արտաքին վտանգի այս պայմաններում։ Ներքաղաքական պայքարն իր տեղը պետք է ունենա միայն այն դեպքում, երբ արտաքին սահմանները հանգիստ են։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

«Բոլոր շահարկումները, որոնք իրականացվում են արտաքին վտանգի պայմաններում, կապված սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետ, համարում ենք անթույլատրելի։ Նման շահարկումներ կարող են իրականացնել այնպիսի քաղաքական ուժեր, այնպիսի մարգինալ դերակատարներ, որոնք չեն գիտակցում պետականության կարևորությունը և գործում են հակապետական դաշտում։ Իսկ բոլոր այն քաղաքական ուժերն ու անհատները, որոնք գիտակցում են դա, միայն նրանք իրավունք ունեն հետագայում Հայաստանում մասնակցել քաղաքական խաղին ու հավակնել քաղաքական դաշտում որոշակի դերակատարում ունենալ»- մանրամասնեց Ռոբերտ Ղևոնդյանը։

Քաղաքագետը, խոսելով ՀԱՊԿ-ի արձագանքի, ավելի կոնկրետ՝ Հայաստանին ու Ադրբեջանին կրակը դադարեցնելու կոչի մասին, նշեց՝ ՀԱՊԿ-ը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ գործուն կառույց չէ, այլ արտաքին շղարշ ունի, որը սպասարկում է Ռուսաստանի շահերը։ «ՀԱՊԿ-ը չունի գործող մեխանիզմներ իր անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում կոնկրետ քայլեր կատարելու։ ՀԱՊԿ-ի հայտարարությունը համարում ենք ոչ տեղին, քանի որ կառույցն իր հայտարարությամբ հավասարության նշան է դնում իր անդամներից մեկի՝ Հայաստանի ու անդամ չհանդիսացող Ադրբեջանի միջև։ Բացարձակապես անտրամաբանական է։ ՀԱՊԿ-ի անգործությունն այս դեպքում ևս մեկ անգամ ապացուցում է, որ կառույցն այն գործառույթները, որոնք պետք է իրականացնի, բոլորովին չի իրականացնում, այլ ունի չգրված այլ ենթատեքստեր։ Դա սպասելի էր։ Ճիշտն ասած՝ ՀԱՊԿ-ից ավելի մեծ սպասելիքներ չկային ի սկզբանե»,- տեսակետ հայտնեց «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը ևս անդրադարձավ ՀԱՊԿ-ին ու սահմանային իրավիճակի հետ կապված հայտարարությանը։ Նրա խոսքերով՝ ՀԱՊԿ-ը լծակ է Հայաստանին գաղութային կարգավիճակում պահելու համար։ «Այն նախատեսված չէ մեզ պաշտպանելու համար։ Մենք գտնում ենք, որ միջազգային հանրության քաղաքակիրթ մասը չեզոքությամբ է, ըստ էության, վերաբերվում այս իրավիճակին։ Նրանք շատ լավ հասկանում են՝ ինչ է տեղի ունենում, և որ Հայաստանն իր անվտանգությունն ապահովելու գերկենսական քայլեր է ձեռնարկում»,- տեսակետ հայտնեց Վարուժան Ավետիսյանը և ավելացրեց՝ ՀԱՊԿ-ից որևէ ակնկալիք չպետք է ունենալ։

Վարուժան Ավետիսյանի խոսքերով՝ այս իրավիճակում պետք է համախմբված լինել ու զբաղվել երկրի պաշտպանության հարցերով։ «Անշուշտ, կառուցողական քննադատություն պետք է լինի, բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում ու հատկապես այն, ինչ անում է 5-րդ շարասյունն, աններելի է։ Դրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն և ոչ միայն անցյալում արածների համար»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում