Լուրեր
Հնարավոր են տարբեր զարգացումներ․ Ալիևը չի կարող հիմա հրադադարի գնալ

«Իրադարձությունների տարբեր զարգացումներ են հնարավոր»- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածությանը՝ նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա դիտարկմամբ՝ Ալիևը չի կարող հիմա գնալ հրադադարի և ինչ-որ առաջարկներ քննարկել: «Ադրբեջանը խիստ պարտված է թվում, մեծ կորուստներ է ունեցել, տասնյակից ավելի զոհեր են ունեցել, որոշ չափով փոխվել է տարածքային գիծը, և այս իրավիճակում դադարեցնելը Ալիևի համար լավ չի լինի, նա իր դեմքը փրկելու խնդիր ունի»:

«Երկու օր է փորձում են գրավել բարձունքը, բայց չի ստացվում, դա նշանակում է, որ այլ բան պետք է փորձեն, օրինակ՝ գնդակոծել հայկական բնակավայրերը: Եվ հայկական կողմը պետք է դրան համարժեք արձագանքի, դա վտանգավոր է: Ալիևը իրավիճակից դուրս գալու խնդիր ունի, նա կա՛մ ինչ-որ պահի պետք է կանգ առնի, կա՛մ նրա իշխանությունը փրկելու համար ինչ-որ մեկը պետք է օգնի: Բարդ իրավիճակ է ստեղծվել: Տեսականորեն Ալիևին կարող են օգնել ռուսները»,- նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին սրված լարվածության վերաբերյալ ՀԱՊԿ հայտարարությանը՝ քաղաքագետն ընդգծեց, որ իր գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ը անատամ հայտարարություն արեց:

Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը ցույց տվեց, որ հայկական կողմը բավականին պատրաստված էր հակահարված հասցնելուն, ինչն, իհարկե, չի նշանակում, որ բոլոր ոլորտներում ամեն ինչ հիանալի է: Քաղաքագետի դիտարկմամբ, օրինակ՝ ինֆորմացիոն դաշտում իրավիճակը շատ ավելի վատթար է:

Կարևորելով դիվանագիտական ճակատի գործունեությունը, քաղաքագետը նշեց, որ այս օրերին, երբ վտանգ կա, որ սահմանին լարվածությունը կշարունակվի, դիվանագետների խնդիրն է դադարեցնել այդ ամենը:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *